՛՛Երբ իրենց դիտում են՝ որպես աբիժնիկ…՛՛
”Շատ բարդ է, ու դա կախված կլինի հետագա հայտարարություններից, բայց բոլոր դեպքերում երբ կոալիցիայից դուրս են գալիս, մի շրջան է գնում, երբ իրենց դիտում են որպես աբիժնիկ, նեղացած, կամ ինչ-որ բանից զրկված՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիլոգ Ահարան Ադիբեկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հասարակությունը ՕԵԿ-ին կընդունի որպես ընդդիմություն:
Ըստ նրա՝ ժամանակ է պետք, որ կոալիցիայի անդամակցության տարիները, երբ այդ կուսակցությունն էլ է որոշումների կայացմանը մասնակցել, մոռացվի մարդկանց կողմիղ: ՛՛Հետո նոր հանդես գան նոր կարգախոսներով ու հասկանան, թե իրենք ոնց են քննադատելու, քանի որ նախորդ գործունեությանը եղել են կոալիցիա: Ժամանակ է պետք, որ ՀՀԿ-ը շարունակի գործունեությունը, ինչ-որ սխալներով հանդես գա, որ դա դառնա այդ ուժի քննադատման առարկան: Իսկ եթե նա քննադատելու է նախորդ գործունեությունն, ուրեմն քննադատելու է իրեն ևս՛՛:
Ինչ վերաբերում է ընտրազանգված հավաքելուն, ապա Ադիբեկյանը հիշեցրեց, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նախագահական ընտրություններին հավաքեց մինչև 19% ձայն, ինչը բավական լուրջ էր, և դա էր պատճառը, որ նախագահն այն ժամանակ նրեն հրավիրեց կոալիցիա և առաջարկեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: ՛՛Եթե նման ձայներ չունենար, դժվար նրան այդ պաշտոնն առաջարկվեր՛՛: Սոցիոլոգը շեշտեց, որ ընդդիմադիր դաշտում ԲՀԿ-ը համարվում է կենտրոնամետ ուժ, ՀՅԴ-ը՝ չափավոր ընդդիմադիր, իսկ ՀԱԿ-ն ու ՛՛Ժառանգությունը՛՛՝ մերժողական: ՛՛Հիմա միասել է նաև ՕԵԿ-ը, որ դառնում է ընդդիմութուն: Նա չի կարող լինել մերժողական, արմատական ընդդիմություն, ամենահարմար տեղը կենտրոնամետ դիրքորոշումն է՝ աջակցել այն ծրագրերին, որը կոալիցիայում ներկայացվել է և ներկայացնել նորերը՛՛,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսում կհայտարարի՝ հրաժարվում է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից, թե ոչ: