15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցեղասպանության հարցը դառնալու է հաջորդ հարյուրամյակի կարևորագույն հարցերից մեկը. Հրանտ Մելիք- Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայ-թուրքական հակամարտության նոր փուլը. Էրդողանի հայտարարությունն ու Հայաստանի քաղաքականությունը թեմաների շուրջ:

“Բոլորի համար անակնկալ էր, որ Թուրքիայի վարչապետը ապրիլի 23-ին ցավակցություն հղեց  Եղեղնի զոհերի հիշատակին: Յուրաքանչուր նախադասություն այս հայտարարության մեջ ունի իր հստակ ենթատեքստը, որոնց շուրջ Թուրքիան կփորձի քննարկումներ անել առաջիկա տարում՝ ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների մեջ”,-նշեց քաղաքագետը:

Նա նկատեց , որ Էրդողանի հայտարարության մեջ պատմական իրադարձությունները փոփոխելու և շատ բաներ քողարկելու մղում կար:

“Ցեղասպանությունը սկսվել է ավելի վաղ քան առաջին համաշխարհային պատերազմը և ազգը վերացնելուն է միտված եղել, հետևաբար կապելով դա առաջին համաշխարհային պատերազմի հետ բոլորովին հնարավոր չէ”,-ասաց Մելիք-Շահնազարյանը:

Մինչդեռ Թուրքիայի վարչապետը  ցեղասպանության հիմքում տեսնում է՝ ոչ թե ազգը ոչնչացնելու քաղաքականություն,այլ բազմաթիվ մարդկանց ճակատագրերում տեղի ունեցած փոփոխություն:

Ըստ քաղաքագետի իր այս հայտարարությամբ՝ Էրդողանը փորձում է տանել քննարկումների ընթացքը իրենց հարմար ուղղությամբ: Մելիք Շահնազարյանը հատկապես աննախադեպ է համարում այն, որ առաջին անգամ է այս ուղերձը  դրվել է պետական պաշտոնյաի շուրթերին:

“Այսօր Թուրքիան հասկանում է, որ ցեղասպանության հարցը դառնալու է հաջորդ հարյուրամյակի ինչու ոչ կարևորագույն հարցերից մեկը և նախապես փորձում է քայլեր անել, ինչ որ կերպ միջազգային ճնշումների ուղղությամբ հակազդելու նպատակով”,-հավելեց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ