14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավութօղլուն կրկին հայ-թուրքական խնդիրը պայմանավորել է ադրրբեջանական գործոնով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, NTV հեռուստաալիքի եթերից, անդրադառնալով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական աննախադեպ ուղերձին, կարծիք է հայտնել, որ իրենք հասեն են իրենց նպատակին, գրում է Ermeniahber.am-ը:

«Ուղերձին հաջորդած 24 ժամվա ընթացքում աշխարհի տարբեր կողմերից արձագանքներ են գալիս, ինձ նույնիսկ անձամբ են զանգահարում»,- պատմել է Դավութօղլուն` հավելելով, որ ուղերձի տեքստի վրա իրենք բավականին շատ են աշխատել, հանդիպել են հայկական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Թուրքիայի արտգործնախարարը, նշելով, որ թեև ոչ ոք չէր սպասում նման ուղերձի, բայց այդ գրավոր հայտարարության բովանդակային էությունը նախկինում էլ է եղել իր խոսքերում, մասնավորապես 2013-ի դեկտեմբերին կատարած երևանյան այցի ժամանակ:

Մանրամասնելով իր տեսակետը` Դավութօղլուն նշել է, որ անհրաժեշտ է ոչ թե հայերն ու թուրքերը իրար մոտենան հաշիվ մաքրելու դիրքերից , այլ փորձեն ըմբռնել միմյանց, կիսվել միմյանց հետ ևմարդկայնորեն ընդառաջ գալ իրար:

Դավութօղլուն շեշտել է, որ երկար ժամանակ է, ինչ հայերին փորձում են բացատրել հարաբերությունները կարգավորելու իրենց իրական ցանկությունը: Բայց այդ կարգավորման գործըթնացի հաջողությունը 3 հենասյուն ունի` ըստ Դավութօղլուի:

1. Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններ

2. Հայերի ու թուրքերի փոխհարաբերություններ

3. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատում

Դավութօղլուի համոզմամբ` դրանցից թեկուզ մեկի ձախողման դեպքում, տապալման դատապարտված կլինեն նաև մյուսները:

Ermeniahber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ