Աղոթենք միմյանց համար, խաղաղության համար. Արթուր Բաղդասարյան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին. “Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է: Ի փառավորումն եւ ի նշանավորումն քրիստոնեության մեծագույն եւ նշանակալի տոնի, սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին: Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը, որովհետեւ ինչպես Պողոս առաքյալն է […]





































