08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բաղդասարյանը վարկեր է վերցրել բանկերից. ինչ բիզնես ունի և որտեղ է բնակվելու /վիդեո/

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մի քանի օրից իր վեց անդամից բաղկացած ընտանիքի հետ տեղափոխվելու է` ապրելու երեք սենյականոց բնակարանում: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց նա:

Բաղդասարյանը խոսեց նաև իր բիզնեսի մասին. ”ես իմ կյանքում ունեմ մի մասնավոր ձեռնարկ, որը ”Հայասի գրուպ” ընիերությունն է, որի սեփականատերը ես եմ, այն կառուցվել է զրոյից, դրա համար խոշոր վարկեր եմ վերցրել Հայաստանի տարբեր բանկերից”,-ասաց նա: ”Իսկ ինչպե՞ս պետք է ապրեի, եթե բիզնես չհիմնեի։ Այդ ժամանակ ինձ հարց չէիք տա, թե ինչպե՞ս եք ապրում 250 հազար դրամ աշխատավարձով”:

Ինչ վերաբերում է իր եղբորը, ով բիզնեսով է զբաղվում, Բաղդասարյանն ասաց, որ եղբայրն ապաքաղաքական մարդ է:  

ՕԵԿ-ի անդամների, պատգամավորների մասին էլ նշեց, որ բոլորն էլ իրենց աշխատավարձերով են ապրում, ճոխ չեն ապրում ու ոմանց նման չեն սեփականաշնորհել ոլորտներ ու ”միլիոններ դիզել”:

Մանրամասները` տեսանյութում` քիչ անց:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ