13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ են զրուցել քառյակի ներկայացուցիչները վարչապետի հետ

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացուցիչների դռնփակ հերթական նիստը: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ նիստում, որին մասնակցելու էր եկել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկել են Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետ կապված խնդիրը: ”Որոշել ենք այս քառօրյայի ընթացքում արտահերթ նիստ հրավիրելու ստորգրահավաք կազմակերպել ու դնել մեր նախագիծը: Այս որոշումը մնում է ուժի մեջ` կախված նրանից, որ մենք գիտենք ևս, որ Կառավարությունը նույնպես նախագիծ է բերում”:

Մարգարյանը նշեց, որ անկախ այդ նախագծի բովանդակությունից որոշումը մնում է ուժի մեջ:

Հարցին` ինչ են խոսել Հովիկ Աբրահամյանի հետ, նա պատասխանեց, որ վերջնական համագործակցություն քառյակի և կառավարության-խնդիր չկա, եթե բերած նախագիծը իրենց բավարարի, դեմ չեն լինի, սա են ասել վարչապետին: Հարցին, թե Հովիկ Աբրահամյանը գրեթե մեկ ժամ ինչ էր համոզում իրենց, ԲՀԿ պատգամավորը նշեց. ”Երբ գրավոր հարցը բերեն, նոր կխոսենք, չեմ կարող այս պահին հստակ ասեմ”: Իսկ թե խոստումներ ու հավաստիացումներ եղել են, քանի որ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասել է, որ խոսքի տերն է, նշեց. ”Իր կողմից հավաստիացումը եղել է այն, որ բավարարվեն մարդիկ և այլն և այլն.. ես հիմա չեմ ուզում իմ վրա որևէ բան վերցնել, ասել, մինչև չլինի վերջնական տարբերակը:

Ուրախ եմ եմ, որ խոսքի տերն է, շատ լավ կլինի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ