08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանին ո՞ւրիշ տեղից են բերել. Փաշինյան

‘’Շատ կարևոր է, որ հասկանանք, թե ինչ է Կառավարությունը, այն մի մարմին է, որ ձևավորվում է խորհրդարանական մեծամասնության կողմից, այս իմաստով Կառավարության փոփոխություն տեղի չի ունեցել”,-այսօր Ազատության Facebook-յան ասուլիսի ժամանակ ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչ ակնկալիքներ կան արդեն գրեթե ձևավորված Կառավարությունից, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:  Նա նշեց, որ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ ու քաղաքացի, իր համար կարևոր փոփոխություն տեղի չի ունեցել, գործատուն նշանակել է իր Կառավարություն:

Փաշինյանի խոսքով` եթե Կառավարությունից պետք է դրական ակնկալիք ունենալ, ապա միաժամանակ հարկ է նաև փոխել վերաբերմունքը ՀՀԿ-ի ու նրա անցած ուղու նկատմամբ: 

Ինչ վերաբերում է անհատապես վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա ՀԱԿ պատգամավորը շեշտեց. ”Հովիկ Աբրահամյանին ո՞ւրիշ տեղից են բերել, նա շատ երկար տարիներ իշխանության վերնախավաում է  եղել, իշխանության առանցքային դեմքերից մեկն է”:

Մեր հարցին, թե կշարունակի նախկինի նման քննադատել Կառավարությանը, նա պատասխանեց, որ եթե այդ կերպ չքննադատի, ապա դա կանի մի այլ կերպ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ