Այսօր մեռելոց է
Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է: Երեկ, ապրիլի 20-ին նշեցինք Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ և նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Երեկ տոնի կապակցությամբ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մատուցվեց զատկական սուրբ պատարագ: Իսկ այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց: […]





































