14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նախագահի առաջին թեկնածուները

Թեև հաջորդ նախագահական ընտրություններին դեռ 4 տարի կա, սակայն արդեն շրջանառվում են նախագահի տարբեր թեկնածուների անուններ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չբացառեց, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը 2018-ի նախագահական ընտրություններում: ”Չեմ բացառում, սակայն դեռ մի քանի տարի կա, չորս տարի”,-ասաց նա:

Այսօր Facebook-յան ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, ով նաև ”Քաղաքացիական պայմանագիր” նախաձեռնության խորհրդի անդամ է, չբացառեց իր առաջադրումը, միաժամանակ նշեց, որ դա ինքնանպատակ չպիտի լինի:

”Չեմ կարող բացառել, որ կլինեմ նախագահի կամ պատգամավորի թեկնածու, բայց միևնույն ժամանակ չեմ էլ ուզում վստահաբար պնդել, որ այդպես է լինելու”:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ