14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քառյակը չի բացառում համատեղ հանրահավաքները

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակն այսօր նիստում բացի Պարտադաիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված արտահերթ նիստ հրավիրելու հարցից քննարկել  է նաև կարմիր գծերի, արագաչափերի հետ կապված խնդիրները: ”Մենք մեր տեսակետին մնում ենք, այսինքն`գտնում ենք, որ անհրաժեշտություն կա լսումներից, հետո հանձնաժողով ձևավորելու։ Քվեարկություն կլինի, եթե անցնի, կձևավորենք հանձնաժողով, եթե մերժի խորհրդարանական մեծամասնությունը, նաև ունենք մտադրություն օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու, արտահերթ նիստերով ներկայացնելու այն պատկերացումները, ինչ որ ունենք”,-նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ քառյակը քննարկել է համատեղ միջոցառումների ապագա ծրագիրը, որն իր մեջ ներառում է հասարակական հնչեղություն ունեցող հարցերի ներառում արտահերթ նիստերում։ ”Չեն բացառվում նաև հանդիպումներ հանրահավաքների, դահլիճային հանդիպումների տեսքով Երևանում և մարզերում, այս հարցը ևս քննարկել ենք, դրա մասին կհայտարարենք ապագայում”:

Հարցին, թե քառյակն ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցնել նախատեսում է, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. ”Մենք սկզբունքներն ենք որոշել, որ քառյակը պահպանում է գործունեությունը, շարունակում է միասնական լինել բազմաթիվ հարցերի շուրջ և հասարակությանը ներկայանալ միասնական օրակարգով”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ