02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բուքմեյքերները չեն կասկածում Գերմանիայի հավաքականի հաղթանակին

Այսօր գերմանական Մայնց քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնեն Գերմանիայի և Հայաստանի ազգային ընտրանիները: Բուքմեյքերական գրասենյակները չեն կասկածում Գերմանիայի հավաքականի հաղթանակին, որի համար սահմանել են 1.09 գործակից: Հայաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանվել է 19 գործակիցը, իսկ ոչ ոքիի համար` 11: Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22.45-ին:

Կոչ գորիսեցիներին. քաղաքապետի նախկին թեկնածու Արա Բուդաղյանը դիմել է ընտրողներին

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, ՀՀԿ-ական Արա Բուդաղյանը այսօր կոչով դիմել է իր համախոհներին, ընկերներին, բոլորին, ում համար թանկ է Գորիսը, ովքեր սիրում են իրենց քաղաքն ու պատրաստ են շարունակել ապրելու այնտեղ: “Ես կոչ եմ անում իմ ընկերներին, համախոխներին, բոլոր-բոլորին, ովքեր պիտի հունիսի 8-ին ընտրեին ինձ, իրենց քվեն տան Գորիսի քաղաքապետի թեկնածու Հրայր Յոլյանին”,-ասված է Բուդաղյանի […]

Սողանքների ակտիվացմանը նպաստում են մարդիկ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Երիչյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանում դեռ շարունակվում է  սողանքային աղտեների դեմ աշխատանքները: “Կանխարգելիչ լուրջ միջոցառում է իրականացվել Դիլիջանում: Նախկին հակասողանքային թունելները բացվել են եւ ծառայում են իրենց նպատակին”,-ասաց նա: Ինչ վերաբերում է առկա սողանքներում բնակավայրերին, ապա այդ […]

՛՛Ժառանգությունը՛՛ կիսում է Տեր-Պետրոսյանի մտահոգությունը՝ ԲՀԿ-ի մասով /վիդեո/

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին, նշեց, որ այնտեղ արված գրեթե բոլոր գնահատականներն իրենք մի քանի անգամ արդեն արել են: Հարցին՝ կարծում է, որ հեռնկարային է , որ սահմանադրական բարեփոխումները ԲՀԿ-ի ձեռքերը կաելու համար են նաև արվում, նա պատասխանեց. ՛՛Ես կարծում եմ՝ իշխանությանն, իհարկե, որոշակիորեն […]

Ազատամարտիկի դատավորը խորհրդակցական սենյակում է

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատաքննությունը: Նրա պաշտպանը դատարանին մեկ անգամ եւ միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Դատավորն այս պահին խորհրդակցական սենյակում է: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, դատարանում հավաքվածները հույս ունեն, որ քիչ անց Վոլոդյա Ավետիսյանը ազատ կարձակվի:

Norway Chess-2014. Արոնյանը մոռացության պատճառով պարտվեց Գրիշչուկին

Նորվեգական Ստանավգերում ընթացող շախմատային գերմրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտվեց Գրիշչուկին: Պարտիայից հետո Արոնյանը նշել է.”Ես խաղարկեցի մի տարբերակ, որը մանրամասնորեն ուսումնասիրել էի նախորդ շաբաթ, սակայն տեղի ունեցավ հիշողության կորուստ”: 3-րդ տուրից հետո Արոնյանը 4-րդն է, իսկ վաղը կհանիդպի Պյոտր Սվիդլերին:

Կոռուպցիան Հայաստանում. լուծման ուղիները եւ սփյուռքի դերը

 2014թ.-ի մայիսի 31-ին Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցավ ”Կոռուպցիան Հայաստանում.  լուծման ուղիները եւ սփյուռքի դերը” խորագրով համաժողով, որը կազմակերպվել էր ”Հայկականվերածնունդ” շարժման Կանադայի մասնաճյուղի նախաձեռնությամբ: Համաժողովի նկատմամբ մասնակիցների ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ քաղաքներից ստացվող խնդրանքներին ընդառաջ գնալու նպատակահարմարությունից ելնելով` հունիսի 7-ին համաժողովը կիրականացվի նաեւ կանադական Մոնրեալ քաղաքում։  

Տեր-Պետրոսյանի խայծը՝ ԲՀԿ-ին /վիդեո/

՛՛Իմ քաղաքական փորձառությունը շատ փոքր է՝ գնահատական տալու քաղաքական նման փորձ ունեցող, երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինքն ինձնից լավ գիտի՝ ինչ է անում, ինչ է մտածում՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նախագահի առնթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը: Ըստ Թովմասյանի՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ևս խայծ է ԲՀԿ-ի համար: Հարցին՝ ինչու է նման Թովմասյանը նման կերպ […]

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է իր աղմկահարույց գրառումը

Երեկվա իմ գրառումը բուռն քննարկումների ու տեսակետների հիմք է դարձել: Իհարկե, ոգևորիչ է, որ մեր հասարակությունը այսքան ուշադիր է ու ակտիվ հայրենիքի պաշտպանության գործին: Սակայն մի քանի նկատառում երեկվա հետգրության ընկալման առումով..1. Դա ընկալվել է ուղղակի հրավեր, մինչդեռ դրա հրավերի հետ ոչ մի կապ չունի. խոսքն այն մասին է, որ մարդիկ, ովքեր ցանկացած այսպիսի դեպքից հետո աղմուկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի