Հայաստան կժամանի Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Այցի շրջանակներում ՀՀ Նախագահի նստավայրում հոկտեմբերի 11-ին տեղի կունենա երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որից հետո Հայաստանի և Սերբիայի նախագահները կմեկնեն Դիլիջան՝ մասնակցելու Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողությանը: Նույն օրը երեկոյան նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչը Վազգեն Սարգսյանի անվան […]





































