14 Մարտի, Saturday, 2026
KFC

Ո՞րն է լինելու կարմիր գիծը ԵՄ-ի հետ հարաբերություններում

”Դրա պատասխանը հիմա նոր կարող է տրվել, քանի որ մենք նոր ենք ստորագրել ԵՏՄ պայմանագիրը, որը դեռ ուժի մեջ չի մտել, բայց տեքստը կա, պայմանագիրը 1500 էջ է, մասնագետները կարող են ուսումնասիրել և ասել”,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրայանի հարցին, թե արդյոք հստակ է, թե որն է լինելու այն գիծը, որ ՀՀ-ը չի կարող անցնել ԵՄ-ի հետ հարաբերություններում։

՛՛Այսօր մասնագետներն արդեն հնարավորություն ունեն ուսումնասիրել և հստակ նշել այն շրջանակը, որ Հայաստանն իր պարտավորություններից ելնելով՝ այդ գծից ավել չի կարող համագործակցել, բայց ամենակարևորը, որ մեզանից ակնկալում են մեր եվրոպական գործընկերները՝ տեսնել այն շրջանակը, որտեղ իրենք ազատ են, այդ դա են ուզում տեսնել, որ կարողանանք ձևաչափը ձևավորել՛՛,-բացատրեց Քոչարյանը: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ