24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որ դեպքում ռուսերենը կդառնա երկրորդ պետական լեզու

 ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի վերաբերյալ ասուլիսում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հորդորեց հայրեին չմեկուսանալ: ՛՛Մենք եղբայրներ ենք և պետք է խոսենք եղբայրական լեզվով: Եթե ուզում եք խոսել ռուսերենով խոսեք, եթե ոչ` ոչ, բայց ես խորհուրդ չէի տա մեկուսանալ, այն ժամանակները չեն՛՛,-ասաց նա՝ անդրադառնալով լուրերին, թե Հայաստանում հնարավոր է պետական լեզու փոխվի: 

Հայկական կողմի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հավելեց, որ ՀՀ պետական դիրքորոշումը հայտնի է, և որևէ փոփոխություն դրանում չկա և հիմքեր այլ լեզու` երկրորդ պետական լեզու ճանաչելու համար չկան: Նա նկատեց, որ նման հիմքեր կարող են լինել միայն այն դեպքում, երբ ՀՀ-ում ապրի ինչ-որ այլ ազգության կոմպակտ քանակություն, սակայն այսօր նման պատկեր չկա:

՛՛Ես գտնում եմ, որ թե մարդու, թե ժողովրդի համար ինչքան շատ լեզու իմանա, այնքան կարևոր է: Եվ պետական լեզու չի նշանակում մնացած բոլոր լեզուներն անտեսել՛՛,-հավելեց նա:
Ն.Ռիժկովն էլ հավելեց, որ առաջին անգամ է լսում, որ Հայաստանում պնդում են, թե ռուսաց լեզուն էլ կարող է ճանաչվի պետական լեզու: Հայաստանը, նրա խոսքով, մոնոէթնիկ է, և նման խնդիր չկա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ