11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բախում ակտիվիստների ու ոստիկանների մեջ.հյուրանոցի մոտ թեժ իրավիճակ /վիդեո/

՛՛Հայկական բնապահպանական ճակատ՛՛- ը և մի խումբ բնապահպան- ակտիվիստներ հավաքվել են ՛՛Հայաթ Փելս՛՛ հյուրանոցի դիմաց, որտեղ այս պահին միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվում է Վայոց Ձորի մարզում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը։ Նրանց նպատակն է տապալել քննարկումը և չթույլատրել, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործվի։

Բնապահպան ակտիվիստները ուզում էին մտնել ու մասնակցել քննարկմանը, սակայն ոստիկանները նրանց այդպես էլ թույլ չտվեցին։ Ոստիկանները պատ էին  կազմել հյուրանոցի մուտքի մոտ։ Ակտիվիստները փորձեցին ներխուժել հյուրանոց, սակայն ոստիկանները նրանց ուժով հեռացրին մուտքի մոտից, ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցավ բախում։

Բնապահպանները պնդում են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կվնասի տարածքի կենսաբազմազանությանը, նաեւ մոտակա բնակավայրերին` Սարավան գյուղին եւ Ջերմուկ քաղաքին։

Նրանց պաստառների վրա գրված է. ՛՛Էկոգաղութարարներ՛՛, ՛՛Հայաստանի ընդերքը հոշոտվում է այլ երկրների կողմից՛՛, ՛՛Պոչամբարը գործող գերեզմանոց է՛՛ և նմանատիպ բովանդակությամբ այլ գրություններ։

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ