15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Երևանում ձերբակալվել է օրենքով գող՝ Զապը

28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ ”Զապ’/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա  ազատազրկման:

20.10.2014  թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից  տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում:

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից  հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին:

Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:

Այդ մասին մեզ հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ