03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը Արմավիրում է /ֆոտո/

ախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին եւ դպրոցի նոր պայմաններին: Դեռեւս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ՝ 12 դասարանով, դասավանդում է 27 մանկավարժ: Նախագահին զեկուցվել է, […]

Քարդաշյանի հետույքին էլ դե մի նայեք, նա էլ է հայ. թուրք հաղորդավար

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույնխորհուրդը 600 հազար թուրքական լիրայով (մոտ 267000 ԱՄՆ դոլար) տուգանել է  թուրքական «Հաբերթուրք» հեռուստաալիքին:  Պատճառը հեռուստաալիքով հեռարձակվող «Պատմության մութ սենյակը» հաղորդման  վարող պատմաբան Մուրադ Բարդաքչի «Քարդաշյանի հետույքին էլ մի նայեք, նա էլ հայ է» արտահայտությունն է, գրում է Ermenihaber.am-ը: Բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Բարդաքչըն խախտել է  «մարդու արժաապատվությունը հարգելու, չստորացնելու, չնվաստացնելու և չզրպարտելու, ինչպես նաև եթերում գռեհիկ […]

Հայկական եկեղեցու պայթեցումը Թուրքիայում հայկական հուշարձանների եւ Նախիջեւանում Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման շարունակությունն է. Շարմազանով

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը` այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսեւորում: Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլեւ […]

Թուրքիայից ակնկալիքներ չպիտի ունենալ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի համոզմամբ`Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարությունը շատ կարևոր քայլ էր: “Մեր պետությունն որևէ կերպ կարող է չարձագանքել դրան, որովհետև խոսքը սեփականություների, կալվածքների ձեռքբերման մասին է, և անհատները պիտի պահանջատեր լինեն, իհարկե, փաստաթղթային խնդիրներ կան, որպեսզի կարողանանք միջազգային դատարաններում հայցեր ներկայացնենք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը: “Սա, կարծում եմ, […]

Մեղադրում են այն հայերին, որ գնում են Թուրքիա աշխատելու

Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով`Թուրքիայից ունեցած հողային պահանջը քիչ է կատարվածի համեմատ: ”Մենք հողն ուզում ենք, որ այն մարդիկ, որ ապրել են տարիներ շարունակ, վերադառնան այնտեղ, բայց երբ այդ հարցը գալիս է քաղաքական դաշտ, կորցնում է իր կարևորությունը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: ”Շատ ժամանակակից մոտեցում է, այն, ինչ կատարվում է Արևելյան Եվրոպայում, նույնն […]

Ինչպես է Դավութօղլուն արտահայտում սերը երեխաների նկատմամբ /ֆոտո/

Օրերս համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հետաքրքիր ձեւով է սերն արտահայտում երեխաների նկատմամբ: Ինչպես գրում է  Cumhurriyet-ը, “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման կողմից առեւանգված Թուրքիայի 49 քաղաքացիներ հետ են վերադարձել, ինչը նշվել է մեծ արարողությամբ: Արարողության ընթացքում Դավութօղլուն համբուրել է բոլորի ճակատը, իսկ երեխաներից մեկին բարձրացրել է վզից եւ այդպես համբուրել: Լուսանկաների` […]

Ի՞նչ է ընդդիմության ուզածը

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի համար մտահոգիչ է եռյակի հանրահավաքի օրը` հոկտեմբերի 10: Այդ օրը նաև նախատեսվածի համաձայն` ՀՀ-ը պետք է ստորագրի ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը: “Զարմանում եմ` արդյուք խորհրդաշնական է, թե ոչ: Դա  սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանն, ի՞նչի մասին ենք խոսում: Մենք կանգնած ենք միջազգային, տնտեսական, անկախության խնդիրների առաջ, և անհասկանալի է, որ ընդդիմությունը […]

Պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի վերաբերյալ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 19-ը կազմակերպվել են շրջայցեր:  Հսկողության արդյունքում 554  օբյեկտներից 34-ում հայտնաբերվել են պիտանելիության […]

Թուրքիան պետք է հանդես գա Դեր Զորում իրականացված ահաբեկչական գործողությունը դատապարտող հայտարարությամբ

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, ISIS-ի գրոհայինները ականապատել և պայթեցրել են Սիրիայի Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դեր Զորն անապատ է, որը դարձել է մահվան ճանապարհ մեկուկես միլիոն հայերի համար, որոնք զոհվել են Օսմանական կայսրության կողմից ծրագրված և իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով: Դա ևս մեկ ապացույց է, որ ցեղասպանության հանցագործությունը շարունակվում է այնքան, […]

40 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել

Ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 40 անձ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, սկսել է անժամկետ հացադուլ: ”Lրագրողներ հանուն մարդու իրավունքների” իրավական լրատվական կայքը ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ազատազրկվածների նամակը: ”Հարգարժան պարոն նախագահ, մենք՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներս, արդեն իսկ ծայրահեղ անհուսությունից դրդված, հայտարարում ենք անժամկետ հացադուլ, ինչպես նաեւ ձեր ներողամտությունն ենք հայցում, որ ստիպված ենք ձեր ժամանակից խլել եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի