02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կատարված երազանք. խաչքար Քուչակ գյուղում/վիդեո/

Երազանքի վկայությունը արված գործն է : 32 տարի ՌԴ Չիտա քաղաքում բնակվող Անդրանիկ Ամիրյանը հոգում՝ շարունակ փայփայում էր հայրենի գյուղում՝ խաչքար դնելու երազանքը: Լինելով ոստիկանության գնդապետ՝ Ամիրյանը ուզում էր մարել հոգում բույն դրած երազանքի կրակը, կամ այն անմար դարձնել խաչքարի տեսքով: Խաչքարը նվիրվեց՝ զոհված զինծառայողների և Քուչակ գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղը հպարտ է..

Խաչքարը իրագործված նպատակի գրավական, ասված խոսքերն ու բարեմաղթանքները նվիրում:

Խաչքարը օրհնվեց եկեղեցու սպասավորի կողմից ու ներկա էին Արագածոտնի փոխմարզպետն ու  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ՝ Աղվան Հովսեփյանը:

՛՛Ղարաբաղի պատերազմի միություն՛՛ հասարակական կազմակերպության նախագահ Յուրա Միքայելյանը հետմահու պարգևատեց գյուղի զոհված 6 ազատամարտիկներին, պատվոգիր շնորհվեց նաև գյուղապետ՝Հովիկ Ամիրյանին:

ՀՀ պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյանի հրամանագրով  ՛՛ Հայոց բանակի 20 ամյակ՛՛ հուշամեդալով պարգևատրվեց  Անդրանիկ Ամիրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ