ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև չի կարող չլինել համագործակցություն
_1414670920.jpg)
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը բոյւջեի նախագծի քննարկման ժամանակ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե Ասոցացման համաձայնագրի համար ձևավորված աշխատանքային խումբն արդյոք դեռևս գոյություն ունի և նաև հետաքրքրվեց, թե ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակման համար աշխատանքներն արդյոք սկսվել են:
Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ քանի դեռ համագործակցության ոլորտները հարցականի տակ էր ԵՏՄ անդամակցության պատճառով, թե ինչ պարտավարություններ են վերցնում, այդ իսկ պատճառով սպասողական վիճակ էր, և նոր-նոր են սկսում հստակեցնելուց հետո առաջ գնալ: ՛՛Ինչ վերաբերում է այդ հանդիպումներին, հենց այսօր փորձագիտական խումբ է եղել, որը հանդիպում է ունեցել ԱԳ նախարարությունում՛՛,-նկատեց նա:
Փոխնախարարն ընդգծեց, որ չափազանց կարևոր է ՀՀ-ԵՄ համագործակցությունը:
՛՛Մենք միշտ դեմ ենք եղել և դեմ ենք բաժանարար գծերին,տվյալ պարագայում իհարկե մենք գտնվում ենք շատ բարդ վիճակում, և կան որոշակի բացասական միտումներ այդ առումով, բայց ապագան մենք դիտարկում ենք համագործակցության շրջանակում, խոսում ենք ԵՏՄ –ԵՄ ասոցացման համագործակցության մասին, երկու հզոր տնտեսական միավորումնների, և բնական է, չի կարող չլինել փոխադարձ համագործակցություն այդ երկու տնտեսական միավորումների միջև: Այնպես որ ապագան համագործակցությունն է, և Հայաստանը կարող է դրա համար ճանապարհ տվող լինել՛՛,-եզրափակեց Շ. Քոչարյանը: