Խայտառակությունից խուսափելու համար Տեր-Պետրոսյանն ասաց դա /վիդեո/
Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ելույթում խոսելով իշխանության հետ երկխոսության մասին` երկու նպատակ էր հետապնդում: “Նախ`12 կետերի հարցը քառյակին տանում էր փակուղի, և սրա նպատակն էր հետ կանգնել 12 կետերից”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Երկրորդ նպատակն այն էր, որ առաջին նախագահը ցանկանում է` եռյակը դուրս գա խորհրդարանից` խայտառակությունից խուսափելու համար: “Այս ամռան ընթացքում ոչ ընդդիմությանը մի կերպ հաջողվեց խուսափել լիակատար խայտառակվելուց, ոչ պատահական ընտրվեց բոյկոտի տարբերակն Ազգային ժողովում տարբեր հարցերի քվեարկության ժամանակ, և հետևաբար այս հայտարարությունը չափազանց ուշագրավ դրդապատճառներ ունի”,-հավելեց Ս. Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ առաջին նախագահը մասնավորապես ասել է. “Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը”։
Առավել մանրամասն` տեսանյութում: