05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ողբերգական ավտովթար. վարորդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ 10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի – Ներքին Գետաշեն հատվածի 4-րդ կմ-ում ՛՛ԳԱԶ-24՛՛ մակնիշի 25ՏԼ045 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդ՝ 1997թ. ծնված Ա. Գ.-ն և ուղևոր՝ 1994թ. ծնված Ա. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ Ա.Գ.-ն մահացել է, իսկ Ա.Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ