18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սա դեռ վերջը չի. Ալեքսանդր Իսկանդարյան

 ”Եթե անդրադառնամ արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխություններին, ապա պետք է նախ անդրադառնամ անցած տարված սեպտեմբերի 3-ին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը ուղղակի կապ է տեսնում ՀՀ նախագահի կողմից  դեռևս անցած տարի հնչեցված` Մաքսային միությանը միանալու հայտարարության և հոկտեմբերի տասին ստորագրված համաձայնագրի միջև:

”Բայց սա վերջը չի, այլ սկիզբն է, սա միայն սեպտեմբերի 3-ի ավարտն է: Եվրասիական տնտեսական միությունը մեզ ինչ կտա դա հստակ կերևա ապագայում, երբ Եվրասիական միության անդամների միջև տեղի ունեցող պրոցեսները զարգացումների նոր փուլ կմտնեն , այսինքն` Աստանան ու Մինսկը կշարունակեն զարգանալ”,-նշեց քաղաքագետը:

Իսկանդարյանի գնահատմամբ` Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի քայլը` նորմալ քաղաքական պրոցես է.’’Ոչ մի բան չի ավարտվել, ամեն բան դեռ նոր է սկսվում’’,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ