Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի, տրվել է պետական ընթրիք
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի այսօր երեկոյան տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հունական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի […]





































