20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանը չպիտի վերածվի մշակույթից զուրկ քաղաքի

՛՛Ոչ: Բոլոր ծախսերը հիմնավորված ու պլանավորված են: Դրանք կատարվում են օրենքի ուժով, քաղաքապետին վերապահված լիազորություններն իրականացնելու համար՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն չէ, որ մայրաքաղաքի բյուջում եղած գումարները հաճախ անիմաստ ծախսերի վրա են վատնում: ՛՛Ի՞նչ է՝ օրենքն անհիմն լիազորություններ է տվել քաղաքապետին: Լիազորությունների ռեալիզացիայի իրականացման համար ֆինանսական ռեսուրսներ են պետք: Մեր բյուջեում տող չկա, որը չհամընկնի քաղաքապետի լիազորություններին՛՛,-հավելեց նա:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ լիազորությունների իրականացման համար Տարոն Մարգարյանը կարող է ցանկացած ծախս կատարել՝ արդարացնելով դա իր լիազորությունների իրականացման անհրաժեշտությամբ, Կամո Արեյանը չհամաձայնեց: ՛՛Օրենքով տրված են լիազորություններ, դրանց իրականացումը վերաբերում է տարբեր ոլորտներին՝ սոցիալական, մշակութային, կրթական, քաղաքաշինական: Բա լիազորչւթյուն ասելը ծառայություն մատուցելն է, բա մշակութային միջոցառումը քաղաքին լիազորություն մատուցելը չէ՞՛՛:

Հարցին, թե ինչո՞ւ են մշակութային միջոցառումները վերադասում աղքատության դեմ պայքարից, Կամո Արեյանը պատասխանեց, թե Երևանի տոնը քաղաքային կյանքի կազմակերպման ծրագրի մեջ է, և իրենք պարտավոր են տոնը կազմակերպել:  ՛՛Ոչ ոք չի թերագնահատում սոցիալական ոլորտը նրա կարևորությունից, ոչ ոք չի ասում, որ Երևանում խնդիրներ չկան, ոչ, բազմաթիվ խնդիրներ կան, բայց դա չի նշանակում, որ Երևանը պետք է վերածվի մշակութային կյանքից զուրկ քաղաքի՛՛,- նշեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ