23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչու էր բացակայում Սուրիկ Խաչատրյանը

2015-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չէր մասնակցում: Թե ի՞նչն է պատճառը, որ Սուրիկ Խաչատրյանը հերթական անգամ չի ներկայացել քննարկմանը, նրան փոխարինելու եկած Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը պարզաբանեց. ՛՛Մենք նախօրոք քննարկել ենք գործըթնացը, պարզաբանումներից հետո տեսել ենք, որ հարց չի մնացել, որ մենք չկարողանանք ներկայացնել:

Եվ հետո մարզի համար կա կարևոր միջոցառում, կազմակերպվել է հանդիպում, դա է պատճառը՛՛: Նա նշեց, որ մարզպետը կարևոր հանդիպման էր, որ վերաբերում է համաֆինանսավորմանը: Նիստը վարող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ արձագանքեց. ՛՛Մենք ունենք պայմանավորվածություն, որ առաջին դեմքերը պետք է ներկայացնեն: Ի՞նչ է նշանակում, թե դուք էլ կարող եք, շատերը կարող են, հետո՞: Եթե զբաղվածություն կա, այլ բան է, բայց որ կարող ենք ներկայացնել՝ այլ բան՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ