17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կինը սպանել է իրեն եւ երեք երեխաներին՝ մեքենայով բախվելով ավտոբուսին, որում նստած էր ամուսինը

Ֆինլանդիայի ոստիկաննությունն ուսումնասիրում է լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները, որի արդյունքում երիտասրադ կինն ու նրա երեք մանկահասակ երեխաները մահացել են:

Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Ոստիկանությունը կարծում է, որ կինը, ում մեքենայում նրա 3 մանկահասակ երեխաներն են եղել, դիտավորյալ բախվել է մարդատար ավտոբուսին: Ի դեպ, ավտոբուսում հենց այդ պահին գտնվել է 33-ամյա կնոջ ամուսինը, հաղորդում է Интерфакс-ը:

Վթարի արդյունքում կինը, նրա 6, 2 եւ 1 տարեկան երեխաները մահացել են: Ավտոբուսի 15 ուղեւորներից 10-ը թեթեւ վնասվածքներ են ստացել:

Ոստիկանությունը պարզել է, որ կինն իմացել է, որ այդ ավտոբուսում է իր ամուսինն ու գիտակցաբար է հարվածել հասարակական տրանսպորտի միջոցին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ