Այսօր կենդանիների պաշտպանության միջազգային օրն է
Այսօր` հոկտեմբերի 4-ին, կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա ընտրությունը կապված է կաթոլիկ եկեղեցու սուրբ Ֆրանցիսկ Ասիզկացու մահվան օրվա հետ, ով համարվում է կենդանիների հովանավորը: Մի շարք երկրների եկեղեցիներում արարողություններ են կատարվում` այդ կապակցությամբ: Վերջին տարիներին օրը նշում են ավելի քան 60 երկրներում, այդ թվում և Հայաստանում:





































