15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԿԸՀ-ը կքննարկի՞ ընդդիմության առաջարկները

՛՛ԿԸՀ-ն ոչ առաջարկները ընդունող, ոչ քննարկող մարմին չէ: Բնականաբար, առաջարկությունները ամփոփելուց հետո ձևավորվում է նախագիծ, իսկ ցանկացած նախագիծ քննարկելու ժամանակ յուրաքանչյուր իրավասու անձ իրավունք ունի ներկայացնելու այլ առաջարկություններ: Ամեն պատգամավոր ունի իրավասություն նաև սեփական նախագիծը ներկայացնելու՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ի պատասխան հարցին, թե ԿԸՀ-ն պատրա՞ստ է քննարկել ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության կողմից արված առաջարկները:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ համապետական ընտրություններից հետո ԿԸՀ-ն ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան ներկայացրել էր հաղորդագրություն, քննարկել, որտեղ ևս կային որոշակի առաջարկություններ՝ ներկայացված ԿԸՀ կողմից:

Նա հավելեց, որ առաջարկություններ արդեն կան, որոնցով պայմանավորված ընտրական օրենսգիրքը պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի: ՛՛Ինչ վերաբերում է հնչող տեսակետներին, բնականաբար, դրանք ևս առաջարկություններ են, իսկ ցանկացած առաջարկություն ենթադրում է քննարկումներ, իսկ ես համոզված եմ, որ երբ տեղի են ունենում ընտրական օրենսգրքի քննարկումներ, միշտ առաջարկությունները լինում են բազմաբովանդակ՛՛,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ