30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Որևէ մեկը ցանակացած իրավիճակից զերծ մնալուց երաշխավորված չէ. Դ. Հարությունյան

՛՛Երբ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին, ապա, բնականաբար, միայն դրանից հետո կարելի է խոսել բյուջեի փոփոխության մասին՛՛,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵՏՄ-ին անդամակցությունն արտացոլված չէ 2015 թվականի բյուջեում:

Հարցին, թե ըստ կառավարության կանխատեսումների՝ ԵՏՄ-ին անադամակցելուց հետո ՀՀ-ի տնտեսությունն ավելի շատ վնասնե՞ր է կրելու, թե՞ տնտեսապես շահելու է՝ հաշվի առնելով ՌԴ-ի նկատմամբ կիռավող պատժամիջոցները, Դավիթ Հարությունյանը նկատեց, որ որևէ գործընթաց հնարավոր չէ նախապես կանխատեսել, բայց, այնուամենայնիվ, պատասխանեց.
՛՛Ըստ կանխատեսումների դրական կողմերն ավելի մեծ են ու շատ ավելի բարձր, ուստի Հայաստանը նման որոշում է կայացրել՛՛:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ որևէ մեկը ցանակացած իրավիճակից զերծ մնալուց երաշխավորված չէ, ուստի այս կանխատեսումները որևէ մեկը 100%-ով չի կարող հաստատել, բայց միաժամանակ նա շեշտեց, որ Կառավարությունը տարիներ շարունակ կարողանում է բյուջեն ճիշտ կազմել, ուստի այս տարի ևս բացառություն չի լինի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ