09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կփակվի՝ Կասկադից դեպի օպերա նայող գեղեցիկ տեսարանը. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Կիրակի վաղ առավոտից ՛՛Սան տաֆե՛՛ սրճարանի անմիջական հարևանությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Հակառակ բանվորների հավաստիացումներին, թե տեղում միայն սալիկապատման աշխատանքներ են կատարվում, առաջին հայացքից էլ հասկանալի էր, որ ինչ-որ նոր շինություն է կառուցվում, բետոնապատվում է տարածքը, և որն ավարտվելուն պես փակվելու է Կասկադից դեպի օպերա նայող գեղեցիկ տեսարանը:  Երգիչ, երգահան […]

Սուտ մատնություն՝ սեռական շահագործման մասին. Առավոտ

՛՛Առավոտ՛՛ թերթը գրում է. Երեկ Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց  Զոյա Զարգարյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն Զոյա Աշոտի Զարգարյանը հաղորդում է տվել: Այս տարվա մայիսին Վահագն Վարդանյանի և Գոհար Կիրակոսյանի կողմից […]

Էներգետիկ համակարգի խնդիրները խորացել են. Հայոց աշխարհ

՛՛Հայոց աշխարհ՛՛ թերթը գրում է. Տեւական ժամանակ սառեցված հայ-իրանական տնտեսական ծրագրերը, որոնք վերջին տարիներին ոչ մի կերպ չէր հաջողվում տեղից շարժել, վերջապես սկսել են ակտիվանալ։ Սառույցը սկսել է շարժվել ոչ միայն հայ-իրանական էներգետիկ համագործակցության ոլորտում, այլեւ Հայաստանի էներգետիկ համակարգում։ Վերջին տարիներին այստեղ դարձյալ ի հայտ են եկել խնդիրներ, որոնք ոչ միայն լուծում չեն ստացել, այլեւ […]

Եռյակը չի կողմնորոշվում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ոչիշխանական եռյակը դեռ հստակ որոշում չունի, թե երբ է վերադառնալու Ազատության հրապարակ: Երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը դեկտեմբերի 10-ին հանրահավաք եւ երթ անելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան: Իրազեկումներ է ներկայացրել նաեւ “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` դեկտեմբերի 5,6,7-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին: Սակայն հանրահավաքների հետ կապված հստակ որոշում չկա:  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ի՞նչու է մահացել քաջարանցի երիտասարդը. Հրապարակ

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բանվոր Արթուր Նահապետյանը, որը նոյեմբերի 17-ին եռակցման աշխատանքների ժամանակ ընկել էր պոչամբարի մեջ եւ մահացել, միակ զոհը չէ: Երեկ Քաջարանի բնակիչներից մեկը “Հրապարակ”-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նման դեպքեր այստեղ էլի են պատահել: Մի անգամ նույնիսկ երեխա է ընկել մոտ 2 կիլոմետրանոց խողովակաշարը, հայտնվելով մահաբեր քիմիկատների “գետում”, որից փրկություն չկա: Արթուր Նահապետյանի […]

Պատգամավորները՝ Ռոզա մայրիկին. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի ծննդյան օրն է: Թերթը  տեղեկացավ, որ Գ. Ծառուկյանը մոր ծնունդը նշելու է իրեն պատկանող “Փարավոն” ռեստորանում:  ԱԺ ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները հրավիրված են իրենց առաջնորդի մայրիկի տարեդարձին: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Զուրաբյանը մոլորվել է ԲՀԿ-ում. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանում մնացել էր միայնակ ու լքված, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ակտիվը՝ Նաիրա Զոհրաբյանն ու Ստեփան Մարգարյանը, ԱԺ նիստերին բացակայում էին։ Արի ու տես, որ առանց նրանց, պարոն Զուրաբյանն անգամ խորհրդարանի միջանցքներում չի կողմնորոշվում՝ ուր եւ ինչպես գնալ։ Եվ ահա վերջինս, հայտնվելով խորհրդարանի այն  հատվածում, որտեղ […]

Կաթողիկոսների հաշիվը ՀՅԴ-ն է փակել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, անցած հանգստյան օրերին ՀՅԴ վերնախավն ընթրիքի է հրավիրել երկու կաթողիկոսներին՝ Արամ Ա-ին եւ Գարեգին Բ-ին: Ընթրիքը կայացել է “Ֆլորանս” ռեստորանում, մոտ 20 հավատավոր դաշնակցականների մասնակցությամբ: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Սպանել է “հալալ” ընկերոջը. Ժամանակ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ շարունակվեց Աքսել Ներսիսյանի գործի դատական քննությունը: Գործի մանրամասներին անդրադառնում է “Ժամանակ”-ը: 38-ամյա Աքսել Ներսիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետեւանքով տուժողը մահացել է: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի փետրվարի 8-ին, […]

Հոկտեմբեր ամսվա աստղային 10 ամենաանճաշակ զգեստները /ֆոտոշարք/

Ռուս ոճաբանները ընտրել են հոկտեմբեր ամսվա 10 ամենաանճաշակ աստղային զգեստները: Այս անգամ իրենց անճաշակ հագուստով աչքի են ընկել Նիկոլ Ռիչին, Խլոյա Մորեցը, Քրիստինա Հենդրիկսը, Սելենա Գոմեսը, ռեփերուհի Lil Mama-ն, Քեյթ Բլանշեթը, Ջենա Մելոունը, Մարիոն Կոտիայրը, Ջենիֆեր Հաֆսոնը, Օլգա Կարպուտը: Հիշեցնենք, որ ոճաբանները ներկայացրել էին նաեւ սեպտեմբեր ամսվա ամենաանճաշակ զգեստները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված