18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չեք ուզում աշխատել, մահանա էր պետք, մի աշխատեք

”Այսօրվա իրավիճակը բնական եմ համարում, բայց միևնույն ժամանակ չափազանցված և քաղաքական ներկայացման տարրեր եմ տեսնում, որովհետև առաջինը ՀՀԿ-ն է դատապարտել ազատամարտիկների ու Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպերը”,-լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, ԱԺ ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին արտահերթ նիստը: 

Շարմազանովը հիշեցրեց՝ դեռ հինգշաբթի օրը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո հույս է հայտնել, որ ոստիկանությունը լավագույնս կկատարի իր վրա դրված պարտականությունները և կպարզի իրողությունը:

”Այսօր էլ հայտնաբերել են օրինախախտ քաղաքացուն, և խնդիրը գտնվում է իրավական տիրույթում: -Մենք քաղաքական հայտարարություն արել ենք և դատապարտել: Այն, որ իրենք բոյկոտեցին նիստը, պահանջեցին, որպեսզի ընդհատենք և արտահերթ նիստ հրավիրենք միջադեպերի առնչությամբ, ես հիմա իրենց հարց եմ ուղղում` կանոնակարգի որ կետով մենք պետք է ընդհատեինք նիստը և այլ հարց քննարկեինք: Ես իմ գործընկերներին խնդրում եմ Հռոմի պապից կաթոլիկ չլինել և իրենց օրենքներով Ազգային ժողովը չսարքել շուկա”,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ կանոնակարգով հնարավոր չէ ընդհատել նիստն ու այլ հարց քննարկել: Շարմազանովի համոզված է՝ ընդդիմության շարքերում կան պատգամավորներ, ովքեր շատ լավ գիտեն, որ դա կլիներ կանոնակարգի խախտում,  ՛՛եթե այս ամենն իմանալով հանդերձ` նման պահանջ են դնում, ուրեմն ընդամենը քաղաքական շոու են անում՛՛:

ԱԺ փոխնախագահը արտահերթ նիստի նպատակահարմարություն չի տեսնում: ”Որն է նպատակը. կանգնենք, կուրծք ծեծենք, ասենք` ինչ վատ է … ԱԺ նախագահն էլ է դատապարտել, ես էլ, իշխող կուսակցությունն էլ, բայց խնդիրը գտնվում է իրավական տիրույթում: Եթե չեք ուզում աշխատել, գնացեք, մի աշխատեք, մահանա էր պետք ուղղակի”: 

Տեսանյութը` քիչ անց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ