15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատապարտում է

Վերջին օրերին տեղի ունեցող ,, Ազատամարտիկների դաշինքի,, անդամների, իսկ այնուհետեւ՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակումների շուրջ փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տեսակետը:

-Տիկին Նաղդալյան, ըստ Ձեզ, ինչո՞վ են պայմանավորված այս բռնությունները: Ի վերջո, ու՞մ է ձեռնտու այս իրավիճակը:

– Կարծում եմ, սրանք փորձեր են քաղաքական դաշտում լարում ստեղծելու եւ այն տեղափոխելու անկայուն զարգացումների փուլ: Հատկապես, ուզում եմ ընդգծել, որ քաղաքական զարգացումները, ինչպես նաեւ,  փոխհարաբերությունները եւ՛ ընդդիմադիրների եւ՛ իշխանության միջեւ, այնքան բնականոն են ընթանում, որ ինչ-որ ուժերի մոտ, ի վերջո, անհրաժեշտություն առաջացավ ապակայունացնելու եւ լարում մտցնելու, անգամ գնալու այս կարգի անընդունելի քայլերի:

Բնական է, որ նման սադրանքներն առաջին հերթին վնասում են իշխանությանը եւ տրամաբանական է, որ իշխանությունը բոլորովին շահագրգիռ չէ քաղաքական լարման առկայության մեջ , հատկապես, երբ իշխանությունը լայն համագործակցության օրակարգ է առաջադրել սահմանադրական բարեփոխումներին առնչվող գործընթացների եւ այլնի ուղղությամբ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական ուժերի եւ հանրության լայն համախմբում:

Ես կարծում եմ, որ սա հենց այդ կոնսոլիդացիան խաթարելու, լայնամասշտաբ համագործակցությունը խանգարելու առաջին փորձերն են:

Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում եւ վստահ եմ, որ պատկան մարմինները անհրաժեշտ աշխատանք կտանեն, որպեսզի այս ամենն, ի վերջո, իր ճիշտ գնահատականն ստանա:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ