13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բոյկոտեցին. ՀՀԿ-ի հույսին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումից հետո տեղեկացրեց, թե բոլորն էլ համամիտ են՝ վերջին օրերին բռնության միջադեպերը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու, որտեղ կլինեն ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների ստորագրությունները.

”Եթե նպատակարմար կգտնենք արտահերթ նիստ կհրավիրենք, բայց որ այս արտահերթը ընդհատենք, դա անհնարին է, յուրաքանչյուր ձախողում մեր կողմից կդիտարկվի որպես ձախողում ԱԺ աշխատանքների նկատմամբ”,-ասաց Սահակյանը:

Ոչ իշխանական խմբակցությունների ղեկավարները պահանջել էին արտահերթ կարգով քննարկել երկրում ստեղծված իրավիճակը. 

”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը վարման կարգով արձագանքեց՝ քանի դեռ այս հարցը չի քննարկվել, ճիշտ չեն համարում օրակարգը քննարկել. ”Մենք բոյկոտում ենք այս արտահերթ նիստը”,-ասաց Հակոբյանը:

՛՛Ժառանգության՛՛, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: Քիչ անց հեռացան նաև ՀՅԴ-ականները: ԱԺ նիստը շարունակվում է ՀՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ