15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընդունել է վարչապետը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է “Օրիենտալ Պատռոն” ֆինանսական խմբի տնօրեն Ժանգ Ջինգին, “Ֆորչն Օիլ” ընկերության գործադիր տնօրեն Տիան Ջունին եւ “Ֆորչն Ռիզորսիս” ընկերության ներկայացուցիչ Մոնիկա Լինին:

Ասիական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու նախագծերը: Վերջիններս նշել են, որ շահագրգռված են Հայաստանում տարբեր նախագծեր իրականացնելու գործում եւ հույս հայտնել, որ իրենց ներդրումների արդյունքում մեր երկրում կստեղծվեն նաեւ լրացուցիչ նոր աշխատատեղեր:

Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը եւ հայտնել կառավարության աջակցությունը՝ նրանց ծրագրերին օժանդակություն ցուցաբարելու հարցում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ եւ նպաստել դրա իրականացմանը: Վարչապետի հանձնարարությամբ նշված ընկերությունների ներկայացուցիչներին կընդունի նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ քննարկելու ծրագրերի իրականացման մանրամասներն ու հետագա քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ճանապարհաշինության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային գրավչությանն ու հնարավորություններին:  

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ