16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ավտոճանապարհներին եւ ոլորաններում թույլ ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ի  դրությամբ,  Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի ավտոճանապարհներին, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում տեղում է թույլ  ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական  ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ