18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ իմանար նախագահը 20 տարի առաջ. համացանցում բացառիկ տեսանյութ է հայտնվել /վիդեո/

Համացանցում RVision.TV-ն տեսանյութ է տեղադրել` “Պուտինի “ցրված” հարցազրույցը. Ինչպես են Պուտինն ու Սեչինը տեղափոխվում Մոսկվա” վերնագրով: Տեսանյութում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 1996 թվականին տված հարցազրույցն է, որը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուգի օդանավակայանում Պուտինի` Մոսկվա տեղափոխվելուց անմիջապես առաջ:

Պուտինին այդ ժամանակ հրավիրել էին նախագահի աշխատակազմում աշխատելու: Տեսանյութի սկզբում երեւում է, թե ինչպես են Պուտինն ու Իգոր Սեչինը անցնում անձնագրային կետը: Քաղաքական գործիչների հագուկապը բավական հնաոճ է թվում: Տեսանյութում երեւում է նաեւ, թե ինչպես է Պուտինը ծանր ճամպրուկով հեռանում Պետերբուրգից:

Օգտատերերը նշել են, որ Պուտինի արտաքինը “գավառային չինովնիկի” է հիշեցնում: Հարցազրույցում Պուտինը շատ համեստ է արտահայտվում, պատմում է իր նոր աշխատանքի մասին` նշելով, որ “նախագահի հետ աշխատելն իր մակարդակը չէ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ