Սպառողին ընտրելու հնարավորություն չեն տալիս
’’Անցած տարի մենք ունեցել ենք և ձեռքբերուներ և կորուստներ’’,-այսօր լրագրողների հետ հանդիպանը ասաց ‘’Սպառողների ազգային ասոցիացիայի’’ նախագահ Մելիտա Հակոբյանը:
Անկումները Հակոբյանի համոզմամբ՝ պայմանավորված էին նրանով, որ մեր երկրում նվազել է սպառողների թիվը. ’’Բայց ունեցել ենք նաև ձեռքբերումներ, կապված նախ և առաջ սննդի որակի հետ: Պետք է նշել, որ բավականաչափ բարձր որակ ենք արձանագրել տարբեր արտադրողների մոտ: Ընդ որում, բացի մեր արձանագրումից` հայ արտադրողները միջազգային ասպարեզում ևս բավականին բարձր ցուցանիշ են արձանագրել’’:
Անդրադառնալով ներկրման ոլորտին` Հակոբյանը տեղեկացրեց, որ Հայաստան ներկրվող ապրանքի հիմնական մասը միջին կամ ցածր որակ է ապահովում, քանի որ սպառողը գնողունակ չէ:
Հիմնական խնդիրը, որի վրա ուշադրություն է հրավիրել ’’Սպառողների ազգային ասոցացիան’’ տարեվերջին հացի հարստացման հետ կապված հարցն է. ’’ Մենք համապատասխան աշխատանքներ ենք կատարում և շաբաթվա վերջին արդեն մեր եզրակացությունը կունենանք՛՛,-ասաց Հակոբյանը:
’’Մենք պետք է փորձենք հետազոտությունների արդյունքը հրապարակելուց հետո` մեր ԱԺ-ին, կառավարությանը խնդրել, որ վիտամինացումը մի քիչ ավելի փոքր չափերի հասցնենք: Որովհետև այստեղ խախտվում և ոտնահարվում է սպառողի ամենակայուն իրավունքը, որն է `սպառողի ընտրության իրավունքը: Այսինքն՝ մեզ հնարավորություն չեն տալիս, որ մենք մտածենք ինչ ենք ուզում և ինչ պետք է ուտենք’’:
Մասնագետի դիտարկմամբ՝ շատ հաճախ գյուղացին հանձնում է իր ցորենը և հաց թխելու համար գնում պատրաստի ալյուր. ’’Քանի որ մինչև իրենք աղան և այլն շատ ավելի թանկ է նստում’’ :