25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ով է մեր դեմ. ՀՀԿ-ում կասկածում են /վիդեո/

”Շտապողականություն մի ցուցաբերեք: Ինձ թվում է քննչական մարմինները կպարզեն և կմատուցվի հանրությանը”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպին: Ըստ մամուլի՝ կասկածյալը ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի վարորդն է եղել, ով ”հայրենասիրական” ապտակ է հասցրել պատգամավորին: 

”Ամեն դեպքում ինձ թվում է, որ օրենքի սահմաններում բոլորն իրենց պատիժը կկրեն: Մենք դատապարտում ենք նման երևույթներն` անկախ նրանից, թե ինչ հողի վրա է կատարվել”,-նկատեց իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը: 

Տեսակետ է հնչում, որ սա ՀՀԿ-ի դեմ է արվում, դիտարկմանը Բաղդասարյանն արձագանքեց. ”Այդ իսկ պատճառով չեմ ուզում շտապողականություն ցուցաբերել ու մեկնաբանություններ անել:

Ինձ ավելի է հետաքրքրում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում, ով է մեր դեմ ցանկանում այդպիսի բաներ անել, որ հետո վերագրեն մեզ: Կարող է և անձնական հողի վրա է, բայց եթե անձնական չէ, շատ վատ է”: 

Առավել մանրամասն` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ