08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զարդերի նոր հավաքածու` Ջենիֆեր Լոպեսից /ֆոտո/

Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը որոշել է փորձել իր ուժերը զարդերի ոլորտում: Հայտնի երգչուհին համագործակցում է Endless Jewelry ընկերության հետ: Աստղը նոր հավաքածուի համար ստեղծել է ոճային կուլոններ ու թեւնոցներ, որոնք վաճառքում կհայտնվեն ամանորյա տոնակատարություններից առաջ: “Ես կուզենայի, որպեսզի այդ զարդերը օգնեին կանանց ընդգծել սեփական բնավորությունը, բարելավեին նրանց տրամադրությունը եւ ավելի գեղեցկացնեին նրանց”,- ասել է Լոպեսը:

Թատրոն է /վիդեո/

՛՛Արարատ-73՛՛-ի ֆուտբոլիստ, մարզիչ Արկադի Անդրեասյանը հետևում է Հայաստանի թե՛ արտաքին և թե՛ ներքաղաքական գործընթացներին: Մեզ հետ զրույցում լեգենդար ֆուտբոլիստը նշեց, որ չնայած հետևում է, բայց հանրահավաքների չի մասնակցում.՛՛Թատրոն է, իսկ ես հարցերին ռեալ եմ նայում՛՛,-ասաց Անդրեասյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Կարտոֆիլի գինը բարձրացել է կրկնակի, իսկ կաղա՞մբը…./վիդեո/

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ եղանակային կտրուկ փոփոխություն կլինի: Սա ստիպեց գյուղացիներին ժամանակից շուտ հավաքել բանջարա-բոստանային որոշ կուլտուրաներ : Ըստ շրջանառվող լուրերի՝ չնայած եղանակը չցրտեց, բայց հավաքված բերքը կարող է փչանալ: Հետևանքը կլինի այն, որ ձմռանը կրկնակի կամ անգամ եռակի կթանկանա կաղամբը, շաղգամը և այլ մթերքներ: Մեզ հետ զրույցում՝ ՛՛Սպառողների ազգային ասոցիացիայի՛՛ փոխնախագահ, մոնիթորինգի […]

Վահե Հակոբյանն ազատվեց

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, իր դիմումի համաձայն, վարչապետի որոշմամբ Վահե Հակոբյանն  ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետի պաշտոնից: Նշենք, որ նա Սյունիքի նախկին մարզպետն էր: Henaran.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վահե Հակոբյանը կառավարությունում է: Ըստ շրջանառվող լուրերի նա առաջիկայում այլ պաշտոնի է նշանակվելու:

Սեպարատիզմի նոր ալիք եռյակում

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ին քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղ կանցկացնի «քաղաքացիական ժողով»: Հովհաննիսյանը հավելեց նաև, որ «հրաշալի  ու աննախադեպ է, որ մեր այսքան պայքարից ու ցավերից հետո մեր ժողովուրդը էլի պահանջում է իր իրավունքը», ապա հավելեց, «հրապարակի դիմաց կա հարթակ, որը միասնական չէ, ու […]

Գետաձին 12 դպրոցականների է սպանել

Օրերս ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Նիգերիայում: 12 դպրոցականներ նավակով հատելիս են եղելՆիգերիայի մայրաքաղաքը երկու մասի բաժանող գետը, երբ գետաձին հարձակվել է նավակի վրա եւ խորտակել այն, հայտնում է Вести.Ру-ն: Արդյունքում 12-13 տարեկան 12 աշակերտ է մահացել՝ յոթ աղջիկ եւ հինգ տղա: Փրկարարներն արդեն հանել են երեխաների դիերը գետից:

՛՛Ինձ չի հետաքրքրում, թե ինչ պրոբլեմներ դու ունես, իշխանությո՛ւն՛՛

Henaran.am-ի հետ հարցազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն անդրադառնում է ոչ իշխանական ուժերի 12 կետերից բաղկացած պահանջին, նախագահ Սերժ Սարգսյանի հորդորին՝ վերանայել այդ պահանջները, այդ քայլն անելու պատճառներին: ՛՛Հասարակությունն ուզում է դրական փոփոխություններ, այս-այս հարցի լուծումը, և իշխանությունը պետք է հետևի, թե ինչ է ուզում ժողովուրդը, լսի ժողովրդի ձայնը, ոչ թե ընդդիմության առաջնորդների, ովքեր մի բան են […]

Արքայազն Չարլզը այցելել է Լոնդոնի հայկական եկեղեցի

Նոյեմբերի 19-ին Ուելսի արքայազն Չարլզը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ: Միջոցառմանը մասնակցում էին աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, բարերար Վաչե Մանուկյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Եկեղեցում կայացած հանդիսավոր […]

Նախագահն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այցելել է Սերգեյ Ռախմանինովին և Ֆեոդոր Շալյապինին նվիրված ժամանակավոր ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպում է ունեցել նոյեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական ֆորումի մասնակից ՀՀ և ՌԴ մի շարք թանգարանների տնօրենների, երկու երկրների մշակութային քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների ու ֆորումի շրջանակներում բացված «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. Հայացք XXI դարից» ցուցահանդեսի հրավիրյալների հետ: Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի