Մայրը սուրբ է. Պուտինը չի ափսոսում Խոդորկովսկուն համաներում շնորհելու համար
Պուտինի մեծ ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարցրել է, որ «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին խոստացել է չզբաղվել քաղաքականությամբ, երբ Պուտինը նրան համաներում է շնորհել, սակայն այժմ խոսում է նախագահի թեկնածություն առաջադրելու մասին, արդյոք չի՞ ափսոսում նախագահն իր որոշման համար: Պուտինն ի պատասխան հարցրել է. “Որտե՞ղ է Խոդորկովսկին ընտրվելու”: Նախագահը նշել է, որ քաղաքականությամբ զբաղվելը Խոդորկովսկու իրավունքն է:
Պուտինը հայտարարել է, որ չի ափսոսում Խոդորկովսկուն համաներում շնորհելու իր որոշման մասին: “Համաներում շնորհելու ժամանակ ես առաջնորդվում էի մարդասիրական նկատառումներով: Նա պատժի մեծ մասը կրել էր, եւ հետո նշեց, որ մայրը ծանր հիվանդ է, եւ ինքը կարող է այլեւս չտեսնել մորը: Իսկ մայրը սուրբ է, առանց հեգնանքի եմ ասում: Այնպես որ, ես ոչ մի բանի մասին չեմ ափսոսում, դա բացարձակ ճիշտ էր”,- ասել է նա: