19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցությունը

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Կիպրոսի՝ Հայաստանի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքը մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների հինավուրց պատմության ընդհանություններով եւ ճակատագրով: ԱԺ նախագահի խոսքով՝ հարուստ պատմական ժառանգությունը, հոգեւոր արժեքները եւ երկու ժողովուրդների […]

Եռյակը՝ պրոցեսներից դուրս մնալու ճանապարհին

Նախագահ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում  հանձնարարեց կառավարությանը 12 կետերի շուրջ քննարկումներ սկսել ոչ իշխանական ուժերի հետ: Ի պատասխան` կառավարությունը հայտնեց իր պատրաստակամությունը 12 կետերի շուրջ ընդդիմության հետ երկխոսություն սկսելու հարցում, իսկ վարչապետը առաջարկեց ոչ իշխանական ուժերին պատվիրակություններ ձևավորել և դնել բովանդակային քննարկումների սկիզբը: Նախօրեին այդ հարցով, խորհրդակցություն էր հրավիրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպման ավարտից հետո, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և ԲՀԿ-ական ՄիքայելՄելքումյանը եռյակի […]

Նախարարն աշխատանքային այցով Իտալիայում է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իտալիա:   Նոյեմբերի 19-21-ը Հռոմում նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցում են ՊԳԿ-ի անդամ երկրների գյուղատնտեսության նախարարները։  Համաժողովի ընթացքում ներկայացվելու է սնուցման իրավիճակն աշխարհում, քննարկվելու են սնուցման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները, այդ բնագավառի քաղաքականության մշակմանն ու կառավարմանը […]

Ջուր չի լինի

՛՛Երևան Ջուր՛՛  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:  Իսակովի պողոտա` Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատված և նրան հարակից մասնավոր տնատիրություններ ու հանրային օբյեկտներ, գյուղ Արգավանդ` Կենտրոնական և նրան հարակից փողոցներ, Շահումյան թաղ. 4-րդ փողոց՝ մասնակի (Բաբաջանյանից մինչև Շահումյան 4-րդ […]

Տղամարդը կնոջ աչքի առաջ ամուսնուն մետրոյի տակ է գցել. տեսախցիկը ֆիքսել է մարդասպանի դեմքը /վիդեո/

ԱՄՆ-ի ոստիկանությունը մի աֆրոամերիկացու նկատմամբ քրեական հետախուզություն է հայտարարել: Նա մեղադրվում է ասիացի մի տղամարդու դաժան սպանության մեջ: Ինչպես պարզվել է, Նյու-Յորքում տղամարդը ասիացուն հրել, գցել է մետրոյի տակ վերջինի կնոջ աչքի առա, հաղորդում է The New York Times-ը: Ասիացի ամուսինները մետրո են գնացել՝ ռեստորան գնալու համար, երբ տղամարդն աննկատ մոտեցել է 61-ամյա ասիացուն եւ […]

Հայաստանի վարչապետն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին

   Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ, և նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մեր ժողովուրդներն իրար են կապված դարավոր  կապերով, ինչն ամուր հիմք է […]

Հերմինե Նաղդալյանը՝ ԵԽԽՎ Մշտական Կոմիտեի նիստից

Նոյեմբերի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մշտական Կոմիտեի նիստը, որն օրակարգային մի շարք հարցերի թվում` ազդարարել է նաև Եվրոպայի խորհրդում ադրբեջանական նախագահության ավարտը և բելգիական նախագահության մեկնարկը: Նիստի մանրամասների շուրջ զրուցեցինք այս օրերին նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող` ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:  -Տիկին Նաղդալյան, փաստորեն, ավարտին մոտեցավ Ադրբեջանի, […]

ԲՀԿ գործարարները կլքե՞ն ֆրակցիան

Ինչպես նշում են Henaran.am-ի աղբյուրները ՝առաջիկա օրերին ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավորները, չի բացառվում, որ կլքեն ֆրակցիան: Սա պայմանավորված է այլընտրանքային ուժ համարվող ԲՀԿ-ի քաղաքականությամբ: Գործարարները ԲՀԿ առաջնորդից, ըստ մեր տեղեկությունների, փորձել են ճշտել կուսակցության հետագա քաղաքականությունը, սակայն Գագիկ Ծառուկյանը չի կարողացել հստակ բացատարել, թե ինչ ուղղություն են բռնելու:

Երիտասարդ համալսարանականները բողոքի ակցիա իրականացրին ԵԱՀԿ գրասենյակի մոտ

Այսօր ԵԱՀԿ գրասենյակի առջև ՛՛Երիտասարդ համալսարանականների միավորում՛՛ կազմակերպությունը նախաձեռնել էր բողոքի ակցիա` հայկական ուղղաթիռի ոչնչացման և Ադրբեջանի ագրեսիվ գործունեության կանխման համար: Երիտասարդ համալսարանականները իրենց մտահոգությունն են հայտնում Արցախում արդրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցման և դրա պատճառով լարվածության մեծացման կապակցությամբ: Կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանը իր խոսքում նշեց, որ մենք չենք կարող անտարբեր լինել խոցված ուղղաթիռի […]

Գերմանիայում ՛՛Հայկական մշակութային աշունն՛՛ ավարտվեց

Գեղանկարչուհի, քանդակագործ Մարետա Արմենայի շուրջ երեք տասնյակ ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումով Գերմանիայի Բոխում քաղաքում եզրափակվեց չորս ամիս տևողությամբ մշակութային միջոցառումների շարքը: „Խաղաղություն“ խորագիրը կրող ցուցահանդեսը գերմանացի հանդիսատեսին հասու կլինի մինչև նոյեմբերի 30-ը: „Քրիստոսի“ եկեղեցին, որտեղ կախված են նկարները, պատահական չի ընտրվել: Քաղաքի Լինդեն թաղամասի այս եկեղեցու բակում 2007-ից դրված է գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանի „Խաղաղություն“ հուշարձանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի