18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գործադուլը կշարունակե՞ն. որոշողը վարորդներն են /վիդեո/

Դեկտեմբերի 18-ի առավոտյան գործադուլ են արել մի քանի ավտոբուսային եւ երթուղային տաքսինների վարորդները:  Նրանք պահանջում են վերանայել տրանսպորտի սակագինը:

“Այսպես ասած չոբան հաշվարկով 300 դրամի ոչ պակաս պետք է կազմի տրասպորտի գինը մայրաքաղաքում”,-լրագորղների հետ հանդիպմանն ասաց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

 Միաժամանակ, ուղեւորափոխադրողները չեն ասում, որ 300 դրամ պետք է վճարի ուղեւորը, այլ մի մասը պիտի փոխհատուցի  Երեւանի քաղաքապետարանը:

   “Հարցը պետք է լուծվի ցիվիլ ճանապարհով, ծախսերի հաշվարկները կան եւ այդ գնի եղած սահմաններում պետք է մի մասն իշխանությունը վճարի, մի մասն ուղեւորները”,-ասաց նա:

Ըստ Հրանտ Եղիազարյանի,  իրենց գրավոր եւ բանավոր դիմումններին քաղաքապետարանը չի պատասխանում: Ավելին  պահանջում է շարունակել փոխադրումները՝ ելնելով պայմանագրի պահանջից, որ պետք է առնվազն 40 օր առաջ դիմում գրել որ հրաժարվում են գիծը սպասարկելուց:

“Խնդրի լուըծումն այս պահին երկու ճանապարհ ունի՝ առաջինը, որ հրավիրում են իշխանություններն, որ ասեն, եթե խնայած միջոցներ ունեք, դրանց միջոցով կֆիանանսավորվեն, մինչեւ խնդիրը լուծվի եւ երկրորդ ճանապարհն այն է, թե ինչ ուզում եք արեք”,-ասաց նա:

Քաղաքապետարանի փոխհատուցման դեպքում, ուղեւորավարձը կարող է լինել 100 դրամ: Իսկ եթե քաղաքապետարնի չփոխահատուցի՝ ինչ են անելու, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց, որ այդ դեպքում վարոդների որոշելիքն է՝ կաշխատեն, թե գործադուլ կանեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ