06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Չի հանդուրժի

Այսօր նախքան կառավարության նիստի մեկնարկը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ երեկ հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: ՛՛Նրանք աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի տատանումների հետևանքով ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված մեր քայլերին՛՛: Վարչապետը շեշտեց, որ երեկ օրվա երկրորդ կեսից ու արդեն այսօր նկատվում է կայունացման միտում ֆինանսական շուկայում, որը, ըստ վարչապետի, շարունակվելու է:

՛՛Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով ու սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային՛՛,-նկատեց վարչապետը`ՏՄՊՊՀ նախագահին հանձնարարելով հսկողության տակ պահել եւ յուրաքանչյուր օր զեկուցել:

 ՛՛Միաժամանակ հորդորում եմ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին, կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու՛՛: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ