26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թույլ ռուբլին վնասում է հարևան տնտեսությունները

Արևմտյան պատժամիջոցների և նավթի ցածր գների հետևանքով արժեզրկվող ռուսական ռուբլին իր հետ արժեզրկում է նաև հետխորհրդային շատ երկրների ազգային արժույթները, գրում է interpress.am-ը` oilprice.com-ին հղումով:

Հարցրեք Գագիկ Ղազարյանին, որը զբաղված է Հայաստանից արտահանումներով: Նա կարողանում էր Ռուսաստանում վաճառել խմիչքներ և պահածոներ ու մեծ օգուտ ստանալ, քանի դեռ ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամբ չարժեզրկվեց 40%-ով:

Այսօր ռուբլին այնքան թույլ է, որ ռուսաստանցի գնորդներն այլևս չեն կարող իրենց թույլ տալ ապրանքներ, որոնց գինը հաշվարկված է դոլարով:

«Մոտ երկու ամիս է, որ մենք կասեցրել ենք մեր արտահանումները: Մենք ունեինք 1.5 միլիոն դոլարի պատվեր Ռուսաստանից, բայց չենք կարող մատակարարել, քանի որ ռուբլին արժեզրկվել է: Մեր կացությունը շատ վատ է, մենք չգիտենք, թե ինչպես կարող ենք դուրս գալ այս իրավիճակից»: Նա միայնակ չէ: Ինչպես հայ արտահանողը, որը հանկարծակի կորցրել է ռուսական շուկայում իր մրցունակությունը. ամբողջ Հայաստանի տնտեսությունը նույնպես ցնցվում է: Արտասահմանից ավելի քիչ գումար է գալիս, հունվարից Հայաստանի ազգային արժույթ դրամ դոլարի նկատմամաբ արժեզրկվել է 12%-ով:

Նույն երևույթը տեղի է ունենում հարևան Վրաստանում: Մոսկվան չի կարող լինել Թբիլիսիի գլխավոր առևտրային գործընկերը, քանի որ դա Երևանն է, բայց Ռուսաստանը դրսում աշխատող վրացիների դրամային փոխանցումների ամենամեծ աղբյուրն է: Ամեն դեպքում, ռուբլին, որ նրանք տուն են ուղարկում, տնտեսության վրա ավելի քիչ է ազդում, քան նախկինում: Վրացական լարին դոլարի համեմատ արժեզրկվել է 9%-ով:

Հայաստանի և Վրաստանի ազգային արժույթների արժեզրկումը ստեղծել է խնդիրների լայն շրջանակ երկու երկրներում: Դա նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրը Արևմուտքից ներկրվող առաջնային անհրաժեշտության ապրանքների և արտաքին պարտքի դիմաց պետք է վճարի ավելի շատ: Միաժամանակ, նրանք պետք է ծախսեն իրենց արտաքին արժույթի համեստ պահուստները` դանդաղեցնելու համար ազգային արժույթների արժեզրկման արագությունը, որ հանրությունը չկորցնի հավատը դրանց նկատմամբ:

Կովկասյան երկու երկրները միակը չեն, որ զգում են ռուսական ռուբլու թուլացումը:

Վնաս` բոլոր ուղղություններով

Ղազախստանը, որը Ռուսաստանի խոշոր առևտրային գործընկեր և սեփական կարիքների համար նավթ արդյունահանող երկիր է, մեծ վնաս է կրել ինչպես ռուբլու անկումից, այնպես էլ նավթի նվազող գներից: Այս տարվա փետրվարին Կառավարությունը ղազախական արժույթը տենգեն պաշտպանելու փոխարեն, որոշել է արժեզրկել այն 19%-ով: Բայց դա էլ բավարար չի եղել տենգեն արժեզրկումից պաշտպանելու համար:

Լոնդոնի Renaissance Capital-ի տնտեսագետ Չարլզ Ռոբերտսոնը նշել է. «Եթե նավթի գինը մեկ բարելի համար մնա $70 –ից $75 դոլարի միջակայքում, մենք Ռուսաստանում աճ կտեսնենք, բայց մենք կանխատեսում ենք ռուսական ՀՆԱ-ի 2-3 տոկոս անկում: Սա բացասական ազդեցություն է ունենալու Ռուսաստանի հարևանների վրա, և միակ քայլը, որով հնարավոր է փոխհատուցել վնասը, սեփական արժույթի արժեզրկումն է»:

Կա ևս մեկ մարտահրավեր. լողացող ռուբլին ղազախական ապրանքներ ձեռք բերելու հարցում դժվարություններ է ստեղծում ոչ միայն ռուսների համար. դա նաև նշանակում է, որ Ղազախստանը պետք է իր շուկա լցվող ռուսական էժան ապրանքներից պաշտպանի սեփական արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

Ռոբերտսոնը հավելել է. «Խոսքը գնում է ոչ նավթային սեկտորի մրցունակությունը պաշտպանելու մասին: Երկիրը չի ցանկանում տեսնել ղազախների, որոնք ռուսական ապրանք են գնում, քանի որ ռուբլին արժեզրկվում է, այլ ցանկանում է, որ նրանք շարունակեն գնել ղազախական ապրանքներ` հնարավոր է ղազախական երկաթ կամ հանքային ջուր, բայց տեղական, ոչ թե ռուսական: Այսինքն` ղազախները թույլ են տալիս սեփական արժույթի շարժ, որ պաշտպանեն իրենց սեփական արդյունաբերությունը»:

Ռուբլու խոշոր անկմամբ արտագնա աշխատողների միլիոնավոր գումարները, որ նրանք Ռուսաստանից տուն են ուղարկում, ավելի քիչ արժեք են ստացել:

Տարբեր բնույթի, բայց հավասարապես անհարմար զարգացումներ են Բելառուսում: Այդ երկրի արժույթը` ռուբլին, այս տարվա սզբից դոլարի համեմատ արժեզրկվել է 13%-ով: Պատճառներից մեկն այն է, որ ռուսական ռուբլու անկումը կրճատել է Բելառուսի երկու խոշոր գործարանների եկամուտները, որոնք ռուսական հում նավթը վերամշակում էին և ստացված վառելիքն ու այլ ապրանքները հետ էին ուղարկում ռուսական շուկա:

Այժմ ճնշումը ավելանում է, քանի որ Մինսկն ու Մոսկվան ներգրավված են առևտրային պատերազմի մեջ, Բելառուսին մեղադրում են, որ այդ երկիրը Մոսկվայի արգելած եվրոպական կաթն ու մսամթերքը մաքսանենգությամբ ներմուծում է Ռուսաստան:

Հետաքրքիր է, որ այդ առևտրային պատերազմը ընթանում է այնպիսի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստվում են Մաքսային միությունից անցում կատարել Եվրասիական տնտեսական միություն, որը ներառում է նաև Հայաստանն ու Ղրղզստանը. Այն կսկսի գործել հունվարի մեկից:

Անհայտ է, թե արդյոք Մինսկն ու Մոսկվան կկարողանան լուծել իրենց տարաձայնություններն այս կարճ ժամանակում, անհայտ է նաև, թե արդյոք Մոսկվան կօգնի Եվրասիական տնտեսական միության իր ավելի թույլ գործընկերներին, որպեսզի հաղթահարեն տնտեսական անկումը:

Լոնդոնի Standard Bank-ի Եվրոպական երկրների հարցերով փորձագետ Թիմոթի Էշը նշել է. «Վերջին տարիներին Բելառուսը շատ կախված էր ռուսական ֆինանսական օգնությունից, Մինսկին դա պետք է անհանգստացներ, քանի որ Ռուսաստանը սեփական խնդիրների պատճառով ավելի քիչ է ցանկանում շարունակել ֆինանսավորումը: Բայց ես չեմ կարծում, որ դա անպայման տեղի կունենա: Ռուսաստանն ուղերձ հղելու համար կցանկանա աջակցել Հայաստանին և Բելառուսին Եվրասիական միության շրջանակում` ցույց տալով, որ Եվրասիական միությունը հաջողված կազմակերպություն է, և դրա անդամները օգնում են միմյանց»:

Դրամային փոխանցումների կրճատումը

Ռուսաստանին մոտ գտնվող մի քանի այլ երկրներ նույնպես տուժում են ռուբլու արժեզրկումից, դրա պատճառը հիմնականում այն է, որ այդ երկրները Ռուսաստանում աշխատող մեծ թվով քաղաքացիներ ունեն: Մոլդովան, Տաջիկիստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը զգում են արտագնա աշխատողների ուղարկած դրամական միջոցների ազդեցությունը. այդ գումարների արժեքը պակասում է:

Դեկտեմբերի 11-ին Մոլդովայի Ազգային բանկը հայտարարել է, որ երկրի արժույթը` լեյը, ռուբլու արժեզրկման պատճառով դոլարի համեմատ տարվա ընթացքում արժեզրկվել է 17%-ով: Նույնն էլ տեղի է ունեցել Ուկրաինայում, որը Մոլդովայի մեկ այլ տնտեսական կարևոր գործընկերն է:

Տաջիկստանի սոմոնին արժեզրկվել է 5.5%-ով, Ղրղզստանի սոմը` 15%-ով, Ուզբեկստանինը` 9%-ով: Կենտրոնական Ասիայի երեք երկրները, որոնք Ղազախստանում աշխատող շատ քաղաքացիներ ունեն, նույնպես տուժել են այդ երկրի տնտեսական անկումից:

Թուրքմենստանը` գազի խոշոր արտահանողը, ավելի լավ վիճակում է: Դեպի Ռուսաստան, Եվրոպա, Չինաստան և Իրան ձգվող գազատարների շնորհիվ, այն կախված չէ միայն ռուսական շուկայից և ունի արտարժույթի շատ ամուր ռեզերվ` իր մանաթը դոլարի համեմատ ամուր պահելու համար: Միաժամանակ, թուրքմենները քիչ են գնում Ռուսաստան որպես օտարերկրյա աշխատողներ, այնպես որ դրսից եկող գումարների հարցը էական չէ:

Նավթով հարուստ Ադրբեջանը դեռ անհաղորդ է թվում տարածաշրջանի տնտեսական նոր իրադրության պայմաններում: Այն մեծ վնասներ է կրում նավթի ցածր գներից, բայց ունի կայունացման մեծ ֆոնդ իր արժույթը` մանաթը, դոլարի համեմատ սովորական դիրքերում պահելու համար: Միաժամանակ, այդ երկրի առևտրի զգալի մասը տեղի է ունենում Թուրքիայի, ոչ թե Ռուսաստանի հետ:

Էշը հավելել է. «Այն ավելի քիչ է կապված ռուսական տնտեսությանը, ավելի դիվերսիֆիկացված է առևտրի և արտահանման իմաստով և ունի շատ մոտ կապ Թուրքիայի հետ: Ադրբեջանն օգուտ է ստանում թուրքական ներդրումներից, իսկ Թուրքիան, ակնհայտ է, որ լավ վիճակում է»:

Տարածաշրջանի ամենամեծ անհաջողակն Ուկրաինան է, այդ երկրի արժույթը` գրիվնան, տարվա ընթացքում դոլարի համեմատ արժեզրկվել է 86%-ով, քանի որ երկիրը պատերազմում է ռուսամետ անջատողականների դեմ, տնտեսությունն էլ ճգնաժամի մեջ է:

Աղբյուր` interpress.am


KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ