08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Վայ» դիվանագետներին հիշեցնելու կարիք կա. Գ. Մելիքյան

ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ևս մեկ անգամ հիշեց, որ Ադրբեջանը, կիրառելով խոշոր տրամաչափի հրետանի, գնդակոծում է ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ խաղաղ բնակավայրերը: «Իրենց տանը, իրենց այգիներում զոհվում են խաղաղ բնակիչներ, տավուշեցիներ: Վերջերս Նյու Յորքում պատասխանելով հայ լրագրողների հարցին` Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարը ցինիկաբար ասում էր՝ Տավուշը ի՞նչ է: Պարզ է, […]

Բժիշկները` սահմանամերձ բնակավայրերում

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների  շրջանակում առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների խումբը Երևանից մեկնել է  Տավուշի մարզի  սահմանամերձ բնակավայրեր`  տեղի բնակչությանը, առաջին հերթին` երեխաներին,  անհրաժեշտ բժշկական  օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Մասնագետները  Իջևանի բժշկական կենտրոնում շուրջ 100 բնակիչների արդեն ցուցաբերել է բժշկական խորհրդատվություն: Խումբն այցելել է նաև վերջին օրերին […]

Արամ Մանուկյանը չհասցրեց պատմել իր հետ տեղի ունեցած միջադեպից

ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց երեկ տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ ԱԺ մատույցներում «Չե՛ք անցկացնի» ցույցի ժամանակ պատգամավորին ցանկանում էին բերման ենթարկել, անգամ մտցրել էին ոստիկանական ավտոմեքենա, սակայն բերման ենթարկելը կանխվել էր փոխոստիկանապեը Վալերի Օսիպյանի կողմից: Պատգամավորն ասաց, որ երեկ իրազեկված ակցիայի ընթացքում տեղի է ունեցել ոստիկանության կողմից հավաքների ազատության իրավունքի […]

Հայրը սպանել է 4-ամյա դստերը /ֆոտո/

Հնդկաստանի գյուղերից մեկում հայրը սպանել է սեփական 4-ամյա դստերը, քանի որ ընթրիքի ժամանակ երեխայի գլխից գլխաշորն ընկել է, իսկ նա չի նկատել դա: Մոլի մուսուլման Ջաֆար Հուսեյնը, տեսնելով, որ աղջկա գլխին չկա ավանդական գլխաշորը, երեխային քաշել է սեղանի մոտից ու մի քանի անգամ գետնին խփել նրան: Կինը փորձել է երեխային խլել հոր ձեռքից, սակայն ամուսինը […]

Շարմազանովի օգնականի արձագանքը Վիկտոր Սողոմոնյանի պնդմանը

«Այո, ծանոթ եմ պարոն Սողոմոնյանի արձագանքին: Համարում եմ, որ այն կա՛մ նախնական հարցազրույցում սպրդած հստակ անհամապատասխանության մասին պարոն Շարմազանովի բարձրաձայնումից խուսանավելու, կա՛մ պարզապես լեզվական թյուրըմբռնման խնդիր է: Ասեմ, որ հայերենում շատ հեշտ է ծավալուն նախադասությունների բուն իմաստը տարանջատել: Տվյալ դեպքում հարկ է պարզեցնել նախադասությունը, գտնել ենթական, հետո ստորոգյալը, հետո անհրաժե՛տ լրացումը: Այսպես` ինչը՞- հովանավորչական կառավարումը […]

Երևանում ծնվել է 457 երեխա

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38276 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 457 երեխա ՝ 248 տղա և 209 աղջիկ։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Ֆաշիզմի, նացիզմի և խավարի դեմ պայքարում չկան մեծ կամ փոքր պետություններ. Է. Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան, Վերջին շրջանում թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականության օրակարգը հարուստ էր իրադարձություններով: Երկարատեւ բովանդակային քննարկումներից հետո Ազգային ժողովը ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանության արժանացրեց ՀՀ Նախագահի կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Չկար թեկուզ մեկ ընդդիմադիր խմբակցություն, որի ներկայացուցիչներն ամբողջությամբ դեմ քվեարկեին նախագծին: Քվեարկության պատկերն ապացուցեց, որ այս հարցի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան եւ կոնսենսուսն այլեւս […]

Փաշինյանը կնպաստի՞ հայրենադարձությանը

Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց իր կողմից ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նպատակների և անելիքների մասին: Պատգամավորը տեղեկացրեց, որ կուսակցության նպատակներից է աշխարհասփյուռ հայության հայրենադարձությունն ապահովելը: Նա տեղեկացրեց, որ վերջին երկու շաբաթվա  ընթացքում եղել է Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Լոս Անջելեսում և Մոսկվայում, որտեղ հանդիպել է տեղի հայության հետ: Փաշինյանը վստահեցրեց, որ […]

Բիզնեսմենը նվաստացուցիչ կերպով պատժել է իր ենթականերին /ֆոտո/

Չինաստանում մի գործարար նվաստացուցիչ պատիժ է կիրառել իր ենթակաների նկատմամբ, նա ստիպել է ենթականերին սողալ քաղաքի կենտրոնում գտնվող լճի շուրջ: Համացանցում են հայտնվել սողացող մարդկանց լուսանկարները: Մարդիկ բուռն քննադատության են արժանացրել գործատուի նման վերաբերմունքը աշխատողների նկատմամբ: Ականատեսները պատմել են, որ սողալու արդյունքում աշխատակիցները շորերը պատռվել ու կեղտոտվել են: Նրանցից մեկին նկարել են գետնին նստած լաց […]

ՀՅԴ-ն արձագանքում է Քոչարյանին

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ  Սահամադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետները տարբերվում են: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ խիստ քննադատելով սահմանադրական փոփոխությունները: «Միակուսակցական ժամանակները վաղուց անցել են, մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ բացառված է որևէ կուսակցության երկարատև մենիշխանությունը: Ավելին` խորհրդարանական կառավարման համակարգը հնարավորություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի