16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Իմ տղային սպանել է նրա մոտիկ ընկերը»․ Ֆենիկ Հակոբյան

Ախալքալաքում սպանված Սարգիս Հակոբյանի մայրը գտնում է, որ իր տղայի սպանությունը պատվիրել է նրա մոտիկ ընկերը, իսկ թաքցնելու համար դատվող մեղադրյալներին նա պահանջում է, որ դատեն հանցագործության համամասնակցության համար, գրում է jnews.ge-ն:

Սարգիս Հակոբյանի մայրը մոտ 80 տարեկան է, վերջին 3 ամիսներին տղայի վերաբերյալ ցանկացած զրույցի ժամանակ լաց է լինում: Չնայած նրան, որ տղային ոչ ոք չի կարող վերադարձնել. Ֆենիկ Հակոբյանը շատ է հետաքրքրված, որ իր տղային սպանողների նկատմամբ տեղի ունենա արդարացի դատավարություն:

Մինչև վերջին ժամանակները` նա չգիտեր, որ ընթանում է Սարգիսի սպանության հետ կապված դատական պրոցեսը: Իրենք գիտեին, որ ձերբակալել են 3 կասկածյալների, բայց դրանից հետո ինչ էր տեղի ունենում իրենք տեղյակ չէին: Հոկտեմբերի 12-ին նշանակված դատական նիստի մասին հարազատները իմացել էին սոցիալական ցանցերից:

«Դատախազը թուլացրեց մեր զգոնությունը` ասելով, որ մեզ պետք չի դատապաշտպան: Ասում է, ես կպաշտպանեմ ձեզ, ես եմ ձեր դատապաշտպանը»,- ասում է Ֆենիկ Հակոբյանը:

Սարգիս Հակոբյանի բարեկամները ներկա էին Ախալցիխեի շրջանային դատարանում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցող Սարգիս Հակոբյանի սպանության թաքցնելու գործով դատական պրոցեսի ժամանակ: Սպանվածի բարեկամները դժգոհ մնացին դատական պրոցեսից, նրանք նույնիսկ սկսեցին լեզվակռիվ մեղադրյալների ու նրանց դատապաշտպանի ու դատավորի նկատմամբ:

Սարգիս Հակոբյանի մոր խոսքով` մեղադրյալներին դատում են թեթև հանցագործության համար:
«Դատում են այն բանի համար, որ գիտեին սպանության վերաբերյալ, բայց թաքցնում էին: Որտեղից կարող էին նրանք իմանալ սպանության մասին, չէր կարող մարդասպանը հայտարարել, որ մտադիր է մարդ սպանել, որպեսզի ուրիշները այդ մասին իմանային ու թաքցնեին: Նրանք /մեղադրյալները/ օգնել են սպանողին, նրանք հետևել են իմ տղային մի քանի օր, հիմա դա ներկայացնում են կարծես թե հենց այնպես թաքցրել են»,- ասում է Ֆենիկ Հակոբյանը:

Մոր խոսքով, իր տղան թշնամիներ չուներ: Թեթև ժպիտով` արցունքների միջից նա ասում է.
«Համագյուղացիները, ում հետ մենք շուտվանից չէինք խոսում, Սարգսի մահից հետո, իրենց նորածին տղային անվանել են նրա անունով»:

Այն հարցին, թե ով կցանկանար նրա մահը. նա ասաց, որ նրա սպանությունը պատվիրել է նրա ամենամոտ ընկերը:

«Իմ տղան օգնեց նրան ոտքի կանգնել: Նա Գանձա գյուղից է»,- ասում մայրը:

Մոր խոսքով` Սարգսի ու նրա ընկերոջ միջև տարաձայնություններ առաջացան այն ժամանակ, երբ Սարգիսը սկսեց տեր կանգնել իրենց ընդհանուր ընկերոջ բարեկամին, ում հետ սպանության հնարավոր պատվիրատուն ուներ հիմնախնդիրներ:

Սարգսի ընտանիքը` կինը և երեխան ապրում են Մոսկվայում: Կինը ազգությամբ մոլդովացի է: Մայրը սիրով է խոսում հարսի մասին, ասելով` նա միշտ զանգում է, հետաքրքրվելով իր առողջությամբ: Ֆենիկ Հակոբյանի թոռնիկը 10 տարեկան է:
Ցավելով տղայի կորուստը` Ֆենիկ Հակոբյանը հաճախ ասում է. «Նա շատ էր օգնում բոլորին, նրան բոլորը սիրում էին, ինչու համար սպանեցին նրան»:

Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանին սպանել էին հուլիսի 26-ին: Միջադեպը տեղի էր ունեցել Արագվայի ավտոմայրուղու վրա, Խանդոյի /կամ էլ Օրջայի/ խաչմերուկի մոտ:

Կրակողները սպասել էին Սարգիս Հակոբյանին մայրուղուն մոտ, փոքրիկ անտառային գոտում, երբ նա գալիս էր Խանդոյի կողմից դեպի Արագվայի մայրուղի, նրա ուղղությամբ կրակել էին Կալաշնիկով ինքնաձիգից: Արդյունքում ավտոմեքենան թռել էր ճանապարհից դեպի անտառային գոտու մյուս մասը: Երբ ժամանել էր շտապօգնության ավտոմեքենան` Սարգիս Հակոբյանը արդեն մեռած էր: Նրա մոտ հայտնաբերվել էր բազմաթիվ հրազենային վերքեր, որոնցից երկուսը՝ գլխին:

Աղբյուր՝ http://jnews.ge/am/?p=3822#.ViTIqn7hDIV

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ