Բացառիկ կադրեր սահմանից /վիդեո/
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան […]
Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թույլատրել է ռուսական շուկա արտահանել հայկական արտադրության հում ապխտած մսամթերք, ինչպես նաև ավանդական սուջուխ և բաստուրմա: Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական ծառայությունը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության երկարատև բանակցությունների արդյունքում 2014 թվականի նոյեմբեր 12-ից սկսած ԵԱՏՄ ռեեստրում գրանցված մսամթերք […]
Հայտնի մոդելավորող, երգչուհի Վիկտորիա Բեքհեմն իր հերթական խանութի բազմանը նվիրված երեկույթի ժամանակ չի էլ նկատել, թե որքան է ալկոհոլ օգտագործել: Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում Վիկտորիայի հանրահայտ ամուսինը` նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեկհեմը, հարբած կնոջը տանում է դեպի մեքենան: Ի դեպ, Վիկտորիայի շալվարի վերեւի հատվածը թաց է, եւ հասկանալի չէ, թե նա վրան հեղուկ է թափել, […]
Գործադիրի որոշմամբ վեց ամսով երկարաձգվել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակմանն անցման ժամկետը (01.01.2016թ.), ինչը հնարավորություն կտա հստակեցնել ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակում սոցիալական ծրագրի մոտեցումները. նախատեսվում է անալոգայինից թվային հեռարձակմանը անցման գործընթացը դարձնել ավելի սահուն և ամբողջական, ապահովել հանրության առավել արդյունավետ իրազեկում: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակի, առկա խնդիրների ու բարելավման ուղիների, ինչպես նաև նշյալ ոլորտում առաջավոր փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հարցերի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվական վարչությունը: Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով […]
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր: Ընկերությունն իր գործունեության հիմնական նպատակներից է համարում աշխարհում սփռված հայկական մշակութային արժեքների պահպանումը, վերականգնումը և վերարտադրությունը: Վերջին տարիներին ընկերությունն զբաղվում է նաև հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ և վերանորոգմամբ: Հանրապետության Նախագահը և տիկին Ռիտա […]
Երեկ սեպտեմբեր ամսին արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրետակոծում և գնդակոծում է ՀՀ Տավուշի մարզը՝ տարբեր տրամաչափերի զինատեսակներից, ինչի արդյունքում սպանվել է 3 քաղաքացիական անձ, և վիրավորվել են 2-ը: Եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ իրենց զարմանքն են արտահայտել Ադրբեջանի անամոթ գործողությունների վերաբերյալ: ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության Խորհրդատվական խորհրդի անդամ, Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Միշել Ռիվազին հայտարարել է. ‹‹Ես […]
Կառավարության որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (ՀՖՖ) իրավաբանական անձանց միությանը նվիրաբերվել է Գյումրու «Մուշ-2» թաղամաս N10/5 հասցեի հողամասը, որը 2009թ.-ից տրամադրված էր ընկերությանն անհատույց (մշտական) օգտագործման: Գործադիրը հավանություն է տվել նաև «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ներդրումային ծրագրին, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության, ՀՖՖ և երկու միջազգային կազմակերպությունների՝ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից: Ֆուտբոլային ակադեմիաների կառուցումը պայմանավորված է Հայաստանում […]































