06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը վերադարձնում Տիգրան Սարգսյանին

«Ես կարծում եմ, որ իրոք այնպիսի թեկնածու է առաջարկել Հայաստանը, ով կարող  է քիչ թե շատ լեզու գտնել արևմուտքի հետ, քանի որ հայտնի է, որ Տիգրան Սարգսյանը բավականին գործունյա կապեր ունի միջազգային ֆինանսական՝ վերջին շրջանում նաև քաղաքական կազմակերպությունների հետ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝  Սերժ Սարգսյանը փորձում է  հավասարակշռություն մտցնել ներքաղաքական դաշտում՝ վերադարձնելով իր վստահելի դեմքերից մեկին ակտիվ քաղաքականություն:

Հակոբյանը նշեց, որ ըստ մոսկովյան աղբյուրների՝ Տիգրան Սարգսյանը դեսպան լինելու ժամանակաշրջանում ավելի շատ լինում էր Մոսկվայում, քան Վաշինգտոնում:

«Այսինքն՝ այս վերադարձը երկար ժամանակ պատրաստվում էր»,-հավելեց  բանախոսը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ