18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայտնի շոումենի եղբայրը չի ցանկանում մեկնաբանել /վիդեո/

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Արբահամյանի քաղաքականություն մտնելու մտադրությունները կմեկնաբանի այն ժամանակ, երբ վերջինս վերջնական որոշում կկայացնի և կուսակցություն կստեղծի: Այս մասին Henaran.am-ին ասաց պատգամավորը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե որքան կոռեկտ էր Արա Աբրահամյանի` «Պուտինը միշտ ճիշտ է» արտահայտությունը, Մարտիրոսյանն ասաց. «ՌԴ նախագահը մեր բարեկամ երկրի նախագահն է, նա մեր ռազմաստրատեգիական բարեկամն է, իսկ մնացածն անձնական կարծիքներ են, թե ով որքան է ճիշտ, որքան` սխալ»:

Նկատենք, որ Լեւոն Մարտիրոսյանի եղբայրը՝ ՌԴ-ում հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը բավական ջերմ հարաբերություններ ունի Կրեմլի կարեւորագույն դեմքերի հետ:

Գարիկ Մարտիորսյանին հաճախ կարելի է տեսնել էլիտար քաղաքական խնջույքներին: Նա անգամ պարում է ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ