22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եկել էին` «ջան ասելու, ջան լսելու»

Այսօր մամուլի ակումբներից մեկում հրավիրված էր պատգամավորներ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանի և «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի համատեղ ասուլիսը, որի ժամանակ բանախոսները խոսելու էին Սահմանադրական փոփոխություններից: Լևոն Մարտիրոսյանն, ով առաջին էր եկել ասուլիսի, կես կատակով կես լուրջ հարցրեց ասուլիսավարին, թե ինչու է իրեն հրավիրել համատեղ ասուլիսի Թևան Պողոսյանի հետ, ով «կողմ» է սահմանադրությանը` նկատի ունենալով, որ երկու բանախոսների առկայությունը ենթադրում է բանավեճ: Ի պաստախան հարցադրմանը` մամուլի ակումբում հնչեց ռեպլիկ. «դե լավ է, էլի, եկել եք «ջան ասելու և ջան լսելու»:

Հիշեցնենք, որ Թևան Պողոսյանը «կողմ էր» քվեարկել փոփոխությունների նախագծին` չնայած նրան, որ խմբակցությունը հայտնել էր «դեմ» քվեարկելու որոշման մասին: Նախագծին կողմ էր քվեարկել նաև ՀՀԿ խմբակցության մեջ ընդգրկված «Միակ» կուսակցությունը ներկայացնող Լևոն Մարտիրոսյանը:

Հետաքրքրական է, որ երբ եկավ Թևան Պողոսյանը, երկու բանախոսներն էլ սկսեցին ներկայացնել Սահմանադրական փոփոխությունների դրական կողմերը` լրացնելով մեկը մյուսին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ